Էմերին` Մխիթարյանի ու Օզիլի մասին
ՍպորտԱնգլիայի առաջնության 28-րդ տուրում Lոնդոնի «Արսենալ»-ը տնային խաղում 5:1 հաշվով հաղթել է «Բորնմութ»-ին:
Հանդիպմանը գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո լոդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի էմերին անդրադարձել է Մեսութ Օզիլին ու Հենրիխ Մխիթարյանի ն և նշել.
«Հպարտանում եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի աշխատանքով: Կրևոր է, որ ֆուտբոլիստները վստահեն միմյանց: Կարծում եմ մենք կարող ենք լինել մրցունակ ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա: Մեր թիմը մեկ ամբողջական է, և նրանցից յուրաքանչյուրը կարող է օգնել մեզ ուժեղ լինել որպես թիմ»:
Խոսելով Մխիթարյանի ոը Օզիլի` «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը հնարավոր մասնակցության մասին գլխավոր մարզիչը նշել է
«Կախբված խաղից մենք փոխում ենք խաղացողներին և սխեման: Յուրաքանյուր ֆուտբոլիստ կարող է խաղալ»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը: