Արամ Հարությունյանին հայտնաբերելու համար իրականացնում է օպերատիվ-որոնողական աշխատանքներ
ПравоՀ ոստիկանությունը խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առիթով օպերատիվ-որոնողական աշխատանքներ է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ոստիկանությունն այդ գործին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել, որ մասնակցի: Օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացվում»,-ասաց ոստիկանապետը:
Նա չցանկացած բարձրաձայնել այլ մանրամասներ: