Թալանել են Ծաղկաձորի Սուրբ Կաթողիկե եկեղեցին
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքում գործող Կեչառիսի վանքից կատարված գողության փաստով։
Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուց, և դուռը բաց է եղել, երբ գողը կամ գողերը իրենց սև գործն են արել։