Արթուր Սողոմոնյանը` Պետրոս Ավետիսյանի՝ «Փյունիկ»-ից հեռանալու մասին
ՍպորտԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 40 հազար եվրոյի դիմաց:
Lրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: «Մենք երեք անգամ բարելավեցինք Պետրոս Ավետիսյանի հետ պայմանագիրը, սակայն դա իր որոշումն էր՝ փոխել ակումբային հասցեն: Մեզ համար կարևոր է թիմում ունենալ ֆուտբոլիստներ, ովքեր կուզենան խաղալ մեր ակումբում»,- ասաց Սողոմոնյանը: «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջ խոսքով` Ավետիսյանի տրանսֆերը արժեցել է 40 հազար եվրո:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում, 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:
Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին: