Գ.Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին
ՏեսանյութերՄարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ականները երթով շարժվել են կուսակցության գլխավոր գրասենյակից և ծաղիկներ խոնարհել Մյասնիկյանի արձանի մոտ: «Մարտի 1-ը մեծ ցավ է և վիշտ ամբողջ հայ ժողովրդի համար»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: