Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց երթին․ պարզաբանում
Հասարակություն«Երեկ նախագահ Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ատամնաշարի հետ կապված վիրահատական միջամտության: Այդ պատճառով Առաջին նախագահը չի կարող մասնակցել այսօր՝ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նախատեսված երթին»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը iLur.am-ի հարցմանն ի պատասխան։