ԱՀԱԶԱՆԳ. «Կովկաս» ռեստորանում, «Կովկաս» պանդոկում և «Վիվառո»-ի գրասենյակում ռումբ է տեղադրված (թարմացված)
Чрезвычайный случайՄարտի 2-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
***
23:50
Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի տարածքի հետախուման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: