Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Շավիշ»-ի խաղին
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է իր ակումբի հերթական խաղին:
Պորտուգալիայի առաջնության 24-րդ տուրում «Շավիշը»-ը տանը հյուրընկալել էր «Սանտա Կլարա»-ին: Ամբողջ հանդիպման ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Շավիշ»-ը 17-րդ տեղում է: