Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Սլավիկ Գալստյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը 63 կգ քաշային կարգը ներկայացնող Սլավիկ Գալստյանը եզրափակչում պարտություն կրեց վրացի Լևանի Կավյարաձեից: Հայ ըմբիշը պարտվեց 8:10 հաշվով և դարձավ արծաթե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը բրոնզե մեդալի ահմար սփոփիչ գոտեմարտում պարտվեց Թուրքիայի ներկայացուցչին: