8-րդ դասարանցի Էդիկը և Էդմոնը ուղղել են վթարի ենթարկված մեքենան և կանխել հրդեհը
ԲլոգոսֆերաՄարտի 3-ին, խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են:
Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար:
Այս մասին տեղեկանում ենք դպրոցի հրապարակած գրառումից: