Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկվել 57-ամյա տղամարդ (լուսանկարներ)
Արտակարգ ՊատահարՄարտի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։