Հարոյանի թիմը դուրս է եկել Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի ակումբը՝ «Ուրալ»-ը, դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ուրալ»-ը մրցեց և գերազանցեց Մոսկվայի «Սպարտակ»-ին: Երկու խաղերի ընդհանուր հաշվով՝ 2:1 հաղթանակ տոնեց «Ուրալ»-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին: