Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян 

Մակրոնը վերադառնում է համաեվրոպական օրակարգին

Աշխարհ

Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է Եվրոպայի քաղաքացիներին ուղղված «Եվրոպական վերածննդի ճանապարհային քարտեզ» անվանումով մանիֆեստը։ Երեք բաժնից բաղկացած մանիֆեստում նախագահն անդրադառնում է Եվրոպայի խնդիրներին, ներուժին և խոսում է ապագա անելիքների մասին։

Ինչու՞ մանիֆեստը հրապարակվեց հիմա և ո՞րն է դրա նպատակը։

Վերջին ամիսներին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները կաթվածահար էին արել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքը և սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ հարուցել երկրում, ինչի պատճառով Մակրոնն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր երկրի ներքին գործերի և ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու վրա։ Այժմ, սակայն, երբ «դեղին բաճկոնավորների» շարժումն աստիճանաբար մարում է, իսկ մայիսին նախատեսվում են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, Մակրոնը կրկին ազդարարում է իր վերադարձը եվրոպական օրակարգին՝ շեշտը դնելով Եվրոպայի հզորացման իր այն գաղափարների վրա, որոնք ժամանակին նրան օգնել են հաղթանակ տանել նախագահական ընտրություններում։

Ի՞նչ հիմնական շեշտադրումներ է պարունակում մանիֆեստը։

Ըստ Մակրոնի՝ եվրոպական կուսակցություններին պետք է պաշտպանել արտաքին ուժերից և ստեղծել Ժողովրդավարությունների պաշտպանության եվրոպական գործակալություն, որը կաջակցի յուրաքանչյուր անդամ երկրին պաշտպանել ընտրությունները կիբերհարձակումներից։

Ընտրություններն արտաքին ազդեցությունից պաշտպանելն այժմ եվրոպական գործիչների գլխավոր մտահոգություններից են, իսկ Մակրոնի այս քայլն, ամենայն հավանականությամբ, միտված է լինելու եվրոպական քաղաքական կուսակցություններին ու ընտրությունները ռուսական ազդեցությունից և միջամտությունից պաշտպանելուն։ Մանիֆեստի այս կետին արդեն իսկ անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով շեշտել է, որ թե՛ Բրեքսիթի, թե՛ եվրոպական մի շարք ընտրական գործընթացների վրա եղել է արտաքին ազդեցություն։

Մակրոնը նշում է, որ պետք է վերանայել շենգենյան գոտին, և բոլոր նրանք, ովքեր ուզում են դրա մասը լինել, պետք է կիսեն պատասխանատվությունը և համերաշխություն հայտնեն ընդհանուր քաղաքականությանը։ Նա նաև նշում է, որ պետք է ստեղծել ընդհանուր եվրոպական ուժեր և Եվրոպական ապաստանի օժանդակման գրասենյակ։

Վերջին տարիներին միգրացիայի խնդիրը Եվրոպայում ամենավիճելի հարցերից մեկն է։ Շենգեն գոտու երկրները շատ հաճախ միանգամայն տարբեր միգրացիոն քաղաքականություն են վարում, ինչը հանգեցնում է  ճգնաժամերի առաջացման ու հակասությունների խորացման (օրինակ, Գերմանիան միգրացիոն հարցում ի սկզբանե որդեգրել է «բաց դռների» քաղաքականություն, մինչդեռ Հունգարիան ընդունել է փաստաբանների և ակտիվիստների կողմից ապաստան խնդրողներին օգնություն տրամադրելը քրեականացնող օրենք): Միգրացիոն հարցերի կարգավորմանն ուղղված Դուբլինյան համակարգն, իր հերթին, միանշանակ չի ընդունվում եվրոպական երկրների կողմից՝ ապաստան հայցածների համար շատ ավելի մեծ  պատասխանատվություն դնելով սահմանային երկրների (օրինակ՝ Իտալիա, Հունաստան) վրա։ Մակրոնի այս նախաձեռնության արդյունքում չի բացառվում, որ Դուբլինյան համակարգը կարող է փոխվել։

Մակրոնն առաջարկում է եվրոպական երկրների միջև փոխադարձ պաշտպանության համաձայնագիր կնքել և Եվրոպական անվտանգության Խորհրդի ներքո Մեծ Բրիտանիային ներգրավել հավաքական ռազմական որոշումների կայացման գործընթացում։

Այս գաղափարը կրկին վերահաստատում է համաեվրոպական պաշտպանական քաղաքականությունը զարգացնելու Մակրոնի ձգտումը։ Դեռևս 2017թ. սեպտեմբերին՝ իր հանրահայտ «Սորբոնյան ելույթի» ժամանակ, նա խոսել է «ինքնիշխան, միասնական և ժողովրդավարական Եվրոպայի» մասին, նշելով, որ այն պետք է ունենա «միջամտող ուժ», որը ռազմական ոլորտում կգործի բոլոր անդամների անունից։ Հենց այս գաղափարի շրջանակներում էլ ստեղծվել է դեռևս տասն անդամից բաղկացած «Եվրոպական միջամտության նախաձեռնություն»-ը, որն իր մեջ ներառում է Մեծ Բրիտանիան և հանդիսանում է ոչ թե ԵՄ, այլ եվրոպական նախաձեռնություն։ Սրան զուգահեռ Մակրոնն ակտիվորեն նպաստել է նաև ԵՄ շրջանակներում «Մշտական կառուցվածքային համագործակցություն» (PESCO) պաշտպանական կառույցի զարգացմանը։ Մակրոնի այս նախաձեռնությունների նպատակը համաեվրոպական պաշտպանությունը երկու ճակատով զարգացնելն էր՝ ԵՄ շրջանակներում, որտեղ չէին մասնակցի Մեծ Բրիտանիան և Դանիան, և ԵՄ շրջանակներից դուրս, որտեղ այս երկու երկրներն արդեն կարող էին ներգրավվել։ Այժմ սակայն, խոսելով նոր ստեղծվելիք Եվրոպական անվտանգության խորհրդի ներքո եվրոպական պաշտպանության իրականացման մասին, Մակրոնը կարծես ձգտում է մի կառույցի ներքո միավորել բոլոր անդամներին և իրագործել Ֆրանսիայի վաղեմի՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում եվրոպական ինքնուրույնություն ունենալու ձգտումը։

Մակրոնը խոսում է համընդհանուր եվրոպական նվազագույն աշխատավարձի սահմանման, բնապահպանական խնդիրները հաղթահարելու նպատակով ԵՄ կլիմայական բանկի ստեղծման, Եվրոպական սննդի պաշտպանության ուժի ստեղծման անհրաժետության, Եվրոպական նորարարության խորհրդի ֆինանսավորումը մեծացնելու կարևորության մասին։

Մակրոնի կողմից սոցիալական խնդիրների լուծման իր տեսլականի շեշտադրումը, թերևս, պայմանավորված է վերջին շրջանում սոցիալական հիմքի վրա Ֆրանսիայում սկիզբ առած բողոքի ակցիաներով և ողջ Եվրոպայում դրանց տարածմամբ։ Այս գործընթացներից հետո Մակրոնի լեգիտիմությունը կտրուկ անկում է ապրել, և այժմ՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ, նա խնդիր ունի մեծացնել իր նկատմամբ վստահությունը և գրավել սեփական հասարակությանը՝ սոցիալական հարցերին մեծ կարևորություն տալով։

Այսպիսով, Մակրոնի մանիֆեստը կարելի է համարել ազդակ՝ ուղղված եվրոպական երկրներին և եվրոպացիներին։ Շեշտելով բրեքսիթի գործընթացը որպես ԵՄ ճգնաժամի ապացույց, խոսելով ազգայնականների կողմից եվրոպական քաղաքակրթությունը վտանգի տակ դնելու մասին և լուծումներ առաջարկելով իր կողմից նշված մնացած այլ խնդիրներին՝ Մակրոնն ընդգծում է իր մտահոգությունը ԵՄ ապագայի մասին և շեշտում Ֆրանսիայի նախաձեռնողականությունը եվրոպական խնդիրները լուծելու գործում։ Այլ հարց է, թե Մակրոնի կողմից առաջ քաշված որ գաղափարներն իրականություն կդառնան, սակայն այս քայլով Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծում է իր արտաքին քաղաքականության մեջ եվրոպական վեկտորի մեծ կշիռը, ինչը, թերևս, կարող է նպաստել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Մակրոնի կուսակցության հաղթանակին` ազգային մակարդակում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Вице-премьер Хачатрян провел встречу с руководителями аккредитованных в РА дипломатических представительствКивирян: Сдача сел в Тавуше не отдалит, а приблизит войну Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСтано ответил на заявления Баку относительно трехсторонней встречи ЕС-США-АрменияМхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС АрменииГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингуКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийСирануш Саакян: Рубен Варданян не военный, но он придал проблеме Арцаха международное звучаниеАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС Украине
Самое популярное