Էրդողանի գրառումը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah թերթը:
Թուրքիայի նախագահը նաև գրառում է կատարել Թվիթերի իր էջում։
«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»,-գրել է նա։