Անաստասիա Գալուսյանը Համաշխարհային ուսանողական խաղերի կարճ 5-րդն է
ՍպորտԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը մեկնարկեց Համաշխարհային ուսանողական խաղերում:
Կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը հավաքեց 64.15 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հայ գեղասահորդին հաջողվեց հաղթահարել որակավորան փուլը և նա հանդես կգա նաև ազատ ծրագրով:
Ուսանողական խաղերը մեկնարկել են մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարի խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ: Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):