Պատմության մեջ 1-ին անգամ բաց տիեզերք դուրս կգա միայն կանանցից կազմված անձնակազմ
Գիտություն և ՄշակույթՊատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս կգա միայն կանանցից կազմված անձնակազմ:
Ինչպես հայտնում է ameriki.ru-ն, ՆԱՍԱ-ն հաստատել է, որ տիեզերագնացներ Էն Մաքքլեյնը և Քրիստինա Կոխը բաց տիեզերք դուրս կգան մարտի 29-ին: Նրանց գործողությունները երկրի վրա կհամակարգի կանադական տիեզերական գործակալության ավիակարգավար Քրիստին Ֆասիոլը:
Հենց Քրիստինն էր, որը մարտի մեկին հայտարարել էր բացառապես կանանց մասնակցությամբ առաջին «տիեզերական զբոսանքը» համակարգելու մասին: Այժմ որոշվել է նաև դրա իրականացման ամսաթիվը:
Դա երկրորդն է լինելու նախատեսված երեք զբոսանքից: Առաջինն իրականացվելու է մարտի 22-ին, երբ բաց տիեզերք դուրս կգան Էն ՄքՔեյնը և Նիք Հեյգը: