«Յուվենտուս»-ը պայմանագիր է առաջարկել Զիդանին
ՍպորտԹուրինի «Յուվենտուս»-ը առաջարկ է արել Զինեդին Զիդանին: Այս մասին գրում է El Pais-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն, թուրինյան ակումբը Զիդանին առաջարկել է պայմանագիր, որը ուժի մեջ կլինի մինչև 2022թ.-ը: 46-ամյա Զիդանն այս պաշտոնում կփոխարինի Մասիմելիանո Ալեգրիին:
Աղբյուրը նշում է նաև, որ ֆրանսիացին մերժել է «Ռեալ» վերադառնալու՝ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Զիդանը մեկնել է Թուրին, որտեղ հանդիպել է «Յուվենտուս»-ի ղեկավարությանը:
Նշենք, որ թուրինյան ակումբը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է 75 միավորով:
Մարտի 12-ին ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ուժերը կչափի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: