Կարևոր ու ճիշտ նպատակը՝ փնթի և վտանգավոր փաթեթավորմամբ․ Կարեն Բեքարյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
ԲլոգոսֆերաՔաղաքական, հասարակական գործիչ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ԱԽ համատեղ նիստում վարչապետ Փաշինյանի ելույթին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անհարկի ու անհասկանալի շտապողականության հերթական դրսևորումը Փաշինյանի Ստեփանակերտում ունեցած ելույթում. ինչի՞ համար...
- Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ. իրավիճակի թելադրա՞նք, ձեռնոց նետված Ադրբեջանի՞ն, թե՞՝ ձեռնոց նետված ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը:
- Ամիսներ ի վեր լեգիտիմությունը դրոշ դարձնելն ո՞ւմ ականջի համար. ուժային կենտրոնների՞, թե՞ Ադրբեջանի: Լա՞ վ եք մտածել: Իրո՞ ք կարծում եք ընկալվում է:
- Համոզվածություն Ադրբեջանի ժողովրդի խաղաղասեր լինելու մեջ՝ բխող Ադրբեջանի իշխանության լեգիտիմությունի՞ց:
- Արցախի ոչ լիարժեք մասնակցությունից բանակցություններում անցում լիարժեքի՞, թե՞ վտանգ՝ գլորվելու Ադրբեջանի երազանք “միջհամայնքային ձևաչափ”:
- Բանակցությունների շարունակությո՞ւն, բանակցային փակուղի՞, կարգավորման սկզբունքների և տարրերի պարզաբանման կարի՞ք՝ բոլո՞ր տարրերի… թե՞ ընդամենը երկչոտ փորձեր՝ դեմք պահելու …
Հետգրություն
Այս հարցերին զուգահեռ արձանագրենք. Փաշինյանն իր ելույթում առանց որևէ երկիմաստության հայտարարեց, որ ՀՀ-ն եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:
Վարչապետը պետք է բանակցի, պետք է անի հնարավորն ու անհնարը բնականոն հունի բերելու գործընթացը...
Եվ կոչ- խնդրանք մեր քաղաքական ու հասարակական գործիչներին, վերլուծաբաններին, լրատվադաշտի գործընկերներին՝ Ղարաբաղյան հիմնախնդիրն ու կարգավորման գործընթացը պետք է զերծ լինեն ցանկացած շահարկումից, հարկի թե անհարկի... անգամ անկախ նրանից, որ խոսքը կարող է վերաբերվել այս կարմիր գիծը ժամանակին բազմիցս տրորած անձանց...»: