Սա ինչ-որ մեկի կողմից սադրանք է․ «Մաուգլի աղջկա» մայր (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկովյան բնակարաններից մեկում հայտնաբերված «Մաուգլի աղջկա» մայրը՝ Իրինա Գարաշենկոն, դատարանում ասել է, որ նա սիրում է իր աղջկան, իսկ կատարված սադրանք է։
«Թե ինչ է կատարվել այդ բնակարանում ես ինքս եմ ուզում պարզել։ Ինձ տեղեկություններ են հասնում այն մասին, որ ես ցանկացել եմ աղջկաս ինքնասպանության հասցնել։ Ես հերքում եմ այդ տեղեկությունը։ Ես չէի կարող նման բան անել, այն դեպքում երբ գիտակցաբար մայր եմ դարձել 41 տարեկանում։ Սա ինչ-որ մեկի կողմից սադրանք է»,-իրավապահներին ասել է աղջկա մայրը։
Հիշեցնենք, որ կեղտի և գարշահոտության մեջ ապրող աղջկա բնակարանից հարևանները հաճախ են լացի ձայն լսել։ Փորձել են պարզել՝ ինչ է կատարվում, սակայն, դռան թակոցներին ոչ ոք չի արձագանքել։
Ոստիկանության և ԱԻՆ ժամանումից հետո, երբ դուռը հնարավոր է եղել բացել, ներկաները տհաճ հոտ են զգացել․ հնգամյա վախեցած աղջնակին հայտնաբերել են կեղտի մեջ։ Մեծահասակների կողմից անտարբերության մատնված աղջիկն առանց սննդի և ջրի էր մնացել։