Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել
ՔաղաքականՍերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի շրջանակում, սակայն նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,– ասաց նա։