Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի Մ-17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարը
ՍպորտՄարտի 20-ից 26-ը՝ Գերմանիայում, կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 4-րդ խմբի մրցաշարը՝ Բելառուսի, Գերմանիայի, Իսլանդիայի և Սլովենիայի հավաքականների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Մրցաշարի մրցավարների թվում են նաև Զավեն Հովհաննիսյանը՝ որպես գլխավոր մրցավար, և Մեսրոպ Ղազարյանը՝ որպես գլխավոր մրցավարի օգնական: