00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դանակահարություն Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ Ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու․ Սիրուշոյի խորհրդավոր գրառումըԼողանալուց հետո մի տեսակ մտել եմ․ Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Լևոն Քոչարյանը՝ սպորտային մրցույթում պարգևատրվելիս (տեսանյութ)Սիրիայում NBC-ի թղթակիցն ուղիղ եթերում թքել է ափի մեջ և ուղղել մազերը (տեսանյութ) Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է Ի՞նչ պիտի անեի, մի թոկ ճարեի, կախվեի՞. Վազգեն Խաչիկյանը՝ իր անցյալի և ապագա հաղորդման մասին․ Armdaily.am Կադրեր՝ Նորվեգիայի ափերի մոտ վթարված նավից (տեսանյութ) Տոկաևը Ղազախստանի նոր պետքարտուղար է նշանակել Նազարբաևի դուստրը հաշմանդամություն ունեցող երեխաներին «այլանդակ» է անվանել (տեսանյութ)

Սուրբ Աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Նազարյանի հարցազրույցը «Վատիկան նյուզ»-ին

 Սուրբ Աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը հարցազրույց է տվել «Վատիկան նյուզ»-ին, որը վարել է «Ռադիո Վատիկան-Վատիկան Նյուզ»-ի հայկական բաժնի վարիչ-տնօրեն Ռոպէր Աթթարեանը: Դեսպանն անդրադարձել է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ իր հանդիպմանը, Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերությունների պատմությանը և դրանց զարգացման ուղղությամբ իր անելիքներին:

Ներկայացնում ենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տրամադրած հարցազրույցի թարգմանությունը:

-Բարի եկաք, պարոն դեսպան։

-Բարի լույս և ողջունում եմ նրանց, ովքեր այս պահին լսում են մեր հաղորդումը։ Ինձ համար պատիվ է գտնվել «Վատիկան նյուզի» ստուդիայում, որտեղից աշխարհով մեկ սփռվում են լուրեր Վատիկանում ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ բազմամիլիոնանոց ռադիոունկնդիրներին հասցնելով կարևորագույն պատգամներ և ուղերձներ։

Հարց. Դուք մարտի 9-ին հանդիպեցիք Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին և դրանով իսկ ազդարարեցիք Ձեր դիվանագիտական գործունեության սկիզբը։ Ինչպե՞ս անցավ այդ հանդիպումը։

Կարեն Նազարյան Իհարկե, տպավորություններս ավելի քանի վառ են շաբաթ օրը տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից, ինչպես նաև դրան հաջորդած երկու հանդիպումներից՝ Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար՝ Կարդինալ Պարոլինիի հետ։

Նորին Սրբության հետ հանդիպումը բովանդակային էր ու ջերմ։ Նրա բարձր տրամադրությունը փոխանցվեց նաև ինձ, և արարողակարգային առումով այդ պահանջկոտ ու խորհրդավոր միջավայրում ես առիթ ունեցա Հռոմի Քահանայապետին ներկայացնել իմ հիմնական ասելիքը՝ դրա մեջ ներառելով, անշուշտ, ՀՀ իշխանությունների, երկրի ղեկավարության պատրաստակամությունն ընդլայնելու Սուրբ Աթոռի հետ մեր քաղաքական ու հումանիտար, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ կապերը։

Նորին Սրբությանը փոխանցեցի, որ մեր սրտերում ու մտքում շարունակում է վառ մնալ նրա պատմական այցը Հայաստան։ Հանդիպմանն առիթ ունեցա նաև լսելու Սրբազան Քահանայապետի հետաքրքիր մեկնաբանությունները, տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ իր գնահատականները, նա իր հուշերն ու տպավորությունները կիսեց Հայաստան կատարած այցելությունից՝ մի իրադարձություն, որն իր մեջ պարունակում էր նաև խաղաղություն ու բարիդրացիություն հաստատելու կարևորագույն պատգամ՝ ուղղված մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդներին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը բարձր գնահատեց սփյուռքի դերակատարումը և իր օրհնությունը տվեց հայ-վատիկանյան կապերի հետագա խորացման ու զարգացման համար իմ կողմից գործադրվելիք ջանքերին։

Ինձ ուղեկցողների ու անձամբ ինձ համար դա անմոռանալի պահ էր։ Հասկանալի է, որ Ֆրանցիսկոս Պապի հետ այսօրինակ հանդիպումը նաև պարտավորեցնող է այն առումով, որ Սուրբ Աթոռում ներկայացնում ես երկիր, ժողովուրդ, որն ունի հարուստ մշակույթ, պատմություն և համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է, ու, միևնույն ժամանակ, հանդիսանում է երիտասարդ պետություն ու արագ զարգացող ժողովրդավարություն։

Հարց. Հիմնվելով Ձեր այս վերջին մտքին, մեկ այլ հարց․ ի՞նչ նշանակություն ունի նման պետության համար Սուրբ Աթոռում մշտական ներկայություն ունենալը։ Գիտենք, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական կապերը հաստատվել են 1992-ին, սակայն արդեն 6 տարի է, որ մենք ունենք ռեզիդենտ դեսպան, գործող դեսպանություն այստեղ։

Կարեն Նազարյան Նախ նշեմ, որ հայ-վատիկանյան առնչություններն ունեն բավականին հարուստ անցյալ, և դրանք, որոշ տվյալներով, սկիզբ են առնում 9-րդ դարից և խարսխվում են վաղեմի պատմական, մշակութային, հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնեական, մարդասիրական արժեքների վրա։ Առհասարակ, մենք (երկու պետությունները) կիսում ենք նույն համընդհանուր սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի կանոնադրության ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում:

Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած երկիր, իր ուրույն դերակատարումը և առաքելությունն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած գերազանց հարաբերություններն ի ցույց դնել մյուս պետություններին ու ժողովուրդներին։ Այսօրվա միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների ու մարտահրավերների լուծման հարցերում Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն ներդաշնակ մոտեցումներ և միևնույն ժամանակ նույն մտահոգությունները։ Դրանցից ես կառանձնացնեի խաղաղության ու զարգացման նպատակներին հասնելու մեր նույնական տեսլականը, աշխարհում հակամարտություններն ու տարաձայնությունները երկխոսության, ասել է թե, բանակցությունների միջոցով լուծելու մեր մոտեցումը՝ մերժելով ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումը։

Ի վերջո, առաջնային խնդիր ունենք ամենօրյա աշխատանքով պահպանել ու փայփայել անցնող ավելի քան 25 տարիների մեր միջպետական հարաբերությունները, դրանք տեղափոխելով հաջորդ՝ առավել խորացված փուլ։ Իմ խնդիրն է լինելու ամրացնել միասնության ու բարեկամության այն կամուրջը, որի հիմքերը դրվել են ՀՀ նախորդ բոլոր դեսպանների և հայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Ի դեպ, առիթն օգտագործելով, կցանկանայի շնորհակալությունս հայտնել Միքայել Մինասյանին՝ Սուրբ Աթոռում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանին, իր ներդրած հսկայական ջանքերի համար, որի արդյունքում մենք այսօր գործ ունենք հարուստ, դինամիկ երկկողմ կապերի և օրակարգի հետ։

Այսօր Սուրբ Աթոռում Հայաստանը ներկայանում է համեստ դիվանագիտական կազմով, ինչը մեզ բավականին ծանրաբեռնված է պահում, քանի որ, աշխատելով Վատիկանի հետ, դեսպանությունը զուգահեռաբար սպասարկում է նաև Պորտուգալիայի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հետ մեր երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում հարաբերությունները։

Հարց. Նոր եք ստանձնել Ձեր պաշտոնը և, անշուշտ, ունեք սպասումներ, ծրագրեր, և ունեք նաև ապագայում իրականացվելիք նախաձեռնություններ։ Կարող եք հակիրճ ներկայացնել այդ ծրագրերը։

Կարեն Նազարյան Մեր աշխատանքի հիմնական ուղղությունները տարբեր են և ներառում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր։ Որքան որ հնարավոր է կփորձեմ ամփոփ խոսել այս մասին, քանի որ կնախընտրեի նախ քայլ կատարել և հետո հայտարարել կամ ներկայացնել դրա արդյունքները, սակայն, այս պահին կարող եմ ասել, որ մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը։ Կարծում եմ առանձնակիորեն մենք կանդրադառնանք Ս․ Հովհաննես Պողոս 2-րդի՝ Հայաստան այցի 20-ամյակին, որի առթիվ Հայաստանի կառավարությունը, Հայ առաքելական ու Հայ կաթողիկե եկեղեցիները համագործակցաբար կարող են հանդես գալ նախաձեռնությամբ՝ այդ իրադարձությունը ոգեկոչելու համար։ Մեր համատեղ խնդիրն եմ տեսնում պահպանել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձրաստիճան այցելությունների դինամիկան։ Մեզ համար կարևոր է աշխատանքը կաթոլիկ ազգաբնակչություն ունեցող այն երկրների հետ, ուր մենք չունենք դեսպանություններ, սակայն այդ երկրները ներկայացված են Սուրբ Աթոռում։

Գիտամշակութային բնագավառում նախատեսում ենք Հայաստանի տեսանելիության, հայկական մշակութային արժեքների ճանաչելիության ընդլայնման նպատակով ցուցահանդեսների կազմակերպում Հռոմում՝ այդ թվում՝ Սուրբ Աթոռի հովանավորությամբ։ Վատիկանի և Մատենադարանի արխիվային նյութերի, բնագրագիտական նոր հրատարակչությունների, համատեղ ուսումնասիրության, ձեռագրերի վերականգնման բնագավառում համագործակցությունը նույնպես համարում ենք առաջնային հարցեր։

Դեպի Հայաստան ուխտագնացությունների կազմակերպումը կլինի մեր ուշադրության կենտրոնում, այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են քայլեր։ Գիտաժողովների անցկացումը ՀՀ կառավարության, Սուրբ Աթոռի հովանու ներքո նույնպես կարևորում ենք՝ հաշվի առնելով այն համընդհանուր արժեքները և սկզբունքները, որոնք միավորում են մեզ։

Մեր օրակարգում կշարունակի մնալ աշխատանքը Սուրբ Աթոռի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ։ Կարևոր եմ համարում կապը Մխիթարյան Միաբանության, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ու դեսպանության միջև։ Մենք արժևորում ենք մինչ օրս ունեցած փոխհարաբերությունները և այսուհետ ևս պատրաստ ենք համատեղ աշխատել ու համագործակցել։ Տեղական համալսարաններում ուսանող հայ երիտասարդների հետ կապը, ովքեր հետաքրքրված կլինեն Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության գործունեությամբ, ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում։

Սա, իհարկե, ոչ ամբողջական ցանկն է մեր անելիքների, մեր օրակարգի և այս ամենն իրականացնելու համար մենք մեծապես կարիք ունենք աջակցության և խորհուրդների, ու կարծում եմ՝ հավաքական ջանքերով կհաջողվի լավագույնս ներկայացնել մեր երկիրն ու մշակույթը՝ առավել արդյունավետ դարձնելով մեր դիվանագիտական առաքելությունը Սուրբ Աթոռում։

Հարց. Շատ խիտ ծրագիր է, մաղթում ենք, որ կարողանաք իրականացնել բոլոր ծրագրերը և շնորհակալ ենք այս հարցազրույցին ժամանակ հատկացնելու համար՝ մաղթելով բարի երթ ու բարի սկիզբ Ձեր դիվանագիտական գործունեությանը։

Կարեն Նազարյան Կրկին շնորհակալ եմ բարեմաղթանքների համար ու ստուդիայում գտնվելու առիթն օգտագործելով՝ կցանկանայի նաև անդրադառնալ այս օրերին նշվող Ֆրանցիսկոս Պապի, որպես Հռոմի Քահանայապետ ընտրվելու տարեդարձին ու մեր երկրի իշխանությունների ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Նորին Սրբությանը և մաղթել, որ նրա նվիրական առաքելությունն այսուհետ ևս հաջողությամբ շարունակվի՝ ի փառս Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերությունների, և ի բարօրություն աշխարհում արդարության հաստատման, ժողովուրդների միջև հաշտեցման ու համագործակցության։ Այս ուղղությամբ Նորին Սրբության հետևողական ջանքերը բարձր է գնահատել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ֆրանցիսկոս Պապին: Վստահ եմ, որ շնորհավորանքներին են միանում միլիոնավոր հայեր՝ թե՛ Հայաստանում, Արցախում և թե՛ սփյուռքում։

Լրահոս
24 Մար
Դանակահարություն Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ Ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու․ Սիրուշոյի խորհրդավոր գրառումըԼողանալուց հետո մի տեսակ մտել եմ․ Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Լևոն Քոչարյանը՝ սպորտային մրցույթում պարգևատրվելիս (տեսանյութ)Սիրիայում NBC-ի թղթակիցն ուղիղ եթերում թքել է ափի մեջ և ուղղել մազերը (տեսանյութ) Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է Ի՞նչ պիտի անեի, մի թոկ ճարեի, կախվեի՞. Վազգեն Խաչիկյանը՝ իր անցյալի և ապագա հաղորդման մասին․ Armdaily.am Կադրեր՝ Նորվեգիայի ափերի մոտ վթարված նավից (տեսանյութ) Տոկաևը Ղազախստանի նոր պետքարտուղար է նշանակել Նազարբաևի դուստրը հաշմանդամություն ունեցող երեխաներին «այլանդակ» է անվանել (տեսանյութ)«Իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք». Նիկոլ Փաշինյան Հերիք ա անիմաստ խոսեն, լսող չկա․ Սոնա Շահգելդյանը՝ Փաշինյանի մասինԱննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ էՊատճառը գյուղապետի ընտրություններն էին․ նոր մանրամասներ՝ Շենավան գյուղում հնչած կրակոցներից«Բամբասում ու նախանձում են նրանք, ովքեր...»․ Արփի Գաբրիելյան «Ադրբեջանը ամեն գնով փորձում է մեր Կարենին փոխանակել իր հանցագործ, մարդասպանների հետ». Աշոտ Ասատրյան «Համազգային թատրոնն, ի վերջո, մշտական հասցե կունենա». Լիլիթ Գալստյան Ավտոլվացման կետից ավտոմեքենա էին փախցրել. կասկածյալը ոստիկանությունում է «Նախկինում «իրավունք-պարտականությունից» զատ կար մեկ այլ հարթություն ևս». Ռուբեն Մելիքյան ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցելՁորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ձորը սահած ավտոմեքենայի վարորդը չի հայտնաբերվել Ինչ են հայտնաբերել գիտնականները Մարսում (տեսանյութ)«13 տարի առաջ իմ սիրտը սկսեց ավելի ուժգին բաբախել․․․»․ Նունե Եսայանի սիրո խոստովանությունըՎահան Շիրխանյանը հարցաքննվել է ՀՔԾ-ումՓաշինյանին ներկայացվել է Ենոքավանի զարգացման ռազմավարությունը Մեծ թվով մեքենաներ կես ժամից ավելի է խցանման մեջ են․ Նուբարաշենի խճուղու բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սպասում ենք գարնան առաջին ամպրոպները. Գագիկ Սուրենյան Դիրքի ավագը Արցախի նախագահին հրավիրում է իր հարսանիքին Պարզվել է Շենավանում հրազենի կիրառմամբ միջադեպի հանգամանքներըՄասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում Զբոսաշրջիկը Բալիում լուսանկարվելիս հայտնվել է վիթխարի ալիքի տակ (տեսանյութ)Նախագահական հումոր․ Լուկաշենկոն երեխաներին խնդրել է ժպտալ այնպես, ասես մուկ կամ առնետ են կերել (տեսանյութ)Խոշոր վթար Բագրատունյաց պողոտայում. երկու հոգի հոսպիտալացվել է Հայտնի են աշխարհի ամենաերջանիկ երկրների անուններըԵրկու պետություն ՝ մեկ հայրենիք. Արցախի երիտասարդության ֆլեշմոբը (տեսանյութ) Վթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ 4 տարի առաջ՝ այս օրը, ՀՀ Ազգային ժողովը միաձայն ճանաչեց հույների և ասորիների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կգ. կանեփ Քաշ կորցնելու արագ և անվտանգ ճանապարհներըՆորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Օրվա խորհուրդըՈստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ, լուսանկարներ)Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ Ոստիկաննեը պարզեցին, որ հաշվապահությունից փող գողացողը ընկերության պահակն էր Հայաստանի հավաքականը պարտվում է (առաջին խաղակես)Ոստիկանները հայտնաբերել են դեղատան աշխատակցուհուն կողոպտած անձին
Ամենադիտված
Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am «Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել էՊարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)Ես մինչև 2018 թ. ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբևէ չեմ օգտագործել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը (մաս 3) Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներինԲա տենց լավ լուրերը ինչի՞ եք գաղտնի պահում մարդկանցից. Փաշինյանը՝ Ջավադյանին (տեսանյութ)Արթուր Սարգսյանի տանից մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվելՆոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն ՅոլյանիԳյուղապետի որդին, քրեական հեղինակությունների աջակցությամբ, հողերը գողանում է
Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Օրվա կադրը. Փաշինյանի ու իր տիկնոջ շաբաթ երեկոն«Սրտնեղում եմ». Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել Արյունոտ առավոտ՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում (լուսանկար)Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլըՔոչարյանը ասաց, թե որտեղ կձախողվի ՓաշինյանըԴուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան (տեսանյութ)
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է Հայաստան