«Բարսելոնա»-ն նոր ռեկորդներ սահմանեց Չեմպիոնների լիգայում
ՍպորտՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն 5:1 հաշվով հաղթել է «Լիոն»-ին:
Կատալոնյան թիմը դարձավ պատմության առաջին ակումբը, որին հաջողվեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ 12-րդ անգամ անընդմեջ:
Վերջին անգամ «կապտանռնագույնները» չեին կարողացել դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ 2006/07 մրցաշրջանում: Այդ ժամանակ կատալոնացիները պարտվել էին «Լիվերպուլ»-ին:
Կատալոնացիները ևս մեկ ռեկորդ սահմանեցին` Չեմպիոնների լիգայի տնային խաղերում չպարտվելով 30 խաղ անընդմեջ: Այս ցուցանիշով թիմը շրջանեցեց «Բավարիա»-ին (29): Վերջին անգամ «Բարսելոնա»-ն ՉԼ-ի տնային խաղում պարտվել է 2013թ-ի մայիսի 1-ին` «Բավարիա»-ից (0:3):