Սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է. Հայկ Մարության (տեսանյութ)
Քաղաքական«Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոս իրավական է սկզբից մինչև վերջ: Մենք պետք է շարժվենք միայն օրենքով: Բազմիս խոսել ենք սրա մասին, այստեղ խնդիր չունենք: Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին: Պայմանագիրը կնքելուց քաղաքապետարանը, սուբյեկտը գիտեն, որ գոյություն ունի նման կետ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մանրամասները՝ 1tv.am-ի տեսանյութում։