«Ունեմ երկու լուր՝ լավ և վատ»․ «Իմ քայլը» խմբակցության անդամ
BlogosphereԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սկսեմ վատից… Սոցիալապես անապահով միայնակ մայրերի երեխաներին մանկապարտեզ արտահերթ ընդունելու միջնորդությունս մերժվեց: Բայց ես շարունակելու եմ այս կանանց ուշադրության կենտրոնում պահել և ուժերիս չափով օգնել մեծացնել իրենց բալիկներին:
Հիմա լավ լուրը: Շուտով հերթերում ստիպված չեն լինի սպասել առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները, հաշմանդամ երեխաները և երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները»: