Սերժ Թանկյանը ցավակցել է Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի հարազատներին
BlogosphereSystem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի հարազատներին։
«Նոր Զելանդիան գուցե կատարյալ չէ, բայց այս մոլորակի ամենալավ տեղերից մեկն է, և մենք թույլ չենք տալու, որ դա փոխվի»,- գրել է Թանկյանը։