«Փաստ». Փաշինյանը ցուցում է տվել
Armenian Press«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին ՀՀ մարզպետները հերթով նորից սկսել են իրենք իրենց պահել ուշադրության կենտրոնում: Նախօրեին հերթը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր, որն իր ՖԲ էջում բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց եւ չարաշահումների մեջ մեղադրեց նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ավելի ուշ Ա. Նալբանդյանը նույն՝ ֆեյսբուքյան ձեւաչափով պատասխանեց Ղուկասյանին՝ հորդորելով զերծ մնալ անհիմն մեղադրանքներից եւ իր անունը շահարկելով՝ չինքնահաստատվել:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը եւս հստակ ուղղորդված քաղաքականություն է իշխանությունների կողմից, որպեսզի հնարավոր բոլոր մեթոդներով անվանարկեն նախկին համակարգի ուժեղ դերակատարներին եւ «ցնցող» բացահայտումներ անեն նրանց վերաբերյալ: Վարչապետը մարզպետների իր հավատարիմ «բլոկին» նման ցուցում է տվել օրերս կայացած հանդիպման ժամանակ, որի մասին արդեն գրել ենք՝ անդրադառնալով համայնքապետների մասով ցուցումներին: Հետաքրքիր է, որ մարզպետ Ղուկասյանն իր հրապարակման մեջ ներկայացրել է նախաքննական մարմնում գտնվող գործի որոշ մանրամասներ, ինչը փաստացի նախաքննական գաղտնիքի հրապարակում է եւ հակասում է ՀՀ սահմանադրաիրավական նորմերին: Ի դեպ, քննության ընթացքում որոշ գործերի մանրամասներին տեղյակ լինելը, կարծես, դառնում է ցավալի «ավանդույթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում