Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ» «Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» 

Ոմանք ցուցակի մեջ են հայտնվել՝ աչքի առաջ ունենալով աթոռը. Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու

Հասարակություն

Ինչպես հայտնի է՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը 20 օրով հետաձգվել է մրցույթի մասնակիցների մեծ թվով (30 անձ) պայմանավորված: Մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր մարտի 11-ին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաղորդավար, Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Ալեքսանդր Սայադյանը նշեց, որ իրեն կարող ուժ համարող մարդիկ դիմել են, և հանձնաժողովը կորոշի՝ ում ընտրել. «Հանձնաժողովն էլ չէր պատկերացնում, որ այդքան դիմողներ կլինեն և ըստ երևույթին, ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու, ծանոթանալու համար ժամկետը երկարարացվեց: 30 թեկնածուի համար բավականին ժամանակ է անհրաժեշտ: Մարդիկ դիմել են մրցույթին, և ամեն մեկն իրեն կարող ուժ է համարում»,- ասաց նա՝ նշելով՝ թող հաղթի արժանին:

Սայադյանը նշեց՝ կրթություն չունեցող, չպատրաստված մարդը լրատվության աղբյուրում աշխատել չի կարող: Դիտարկմանը՝ թեկնածուների մեջ կա՞ն այդպիսիք՝ պատասխանեց. «Կարծում եմ՝ կան: Իհարկե, նրանք շատ չեն: Ոմանք ցուցակի մեջ են հայտնվել՝ աչքի առաջ ունենալով բարձր աշխատավարձը, պաշտոնը, աթոռը, սակայն կան նաև մասնագետներ, որոնք կարող են ղեկավարել այդ օղակը, բայց առաջին հերթին պետք է մտածել գործ անելու մասին: Ես դիմել եմ և հույս ունեմ, որ կանցնեմ՝ գործ անելու համար»,- նշեց Սայադյանը:

Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը դիմել է մրցույթին, քանի որ կարծել է՝ նախկինի նման «դաբրոյի» խնդիր չկա, բայց իրեն զանգում, ասում են՝ այս կամ այն թեկնածուն նշանակված է: Հարցին՝ իրեն նման լուրեր հասե՞լ են, Սայադյանն ասաց. «Ես Լավրենտի Միրզոյանին ֆեյսբուքով պատասխանել եմ և նրա մասին խոսել այլևս չեմ ուզում, քանի որ ուրիշի հասցեին չի կարելի այդպես խոսել: Չեմ ուզում այս պահին դառնալ Լավրենտի Միրզոյան»,- ասաց նա:  

Նշենք, որ հոդվածի մեկնաբանություններում Լավրենտի Միրզոյանը գրել էր, թե թեկնածուներից մի քանիսը, այդ թվում՝ Ալեքսանդր Սայադյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն ունեն: Նրան ի պատասխան Ալեքսանդր Սայադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր

«Ձեր առաջին գրառման մեջ ակնարկել եք, թե ինչ-ինչ աղբյուրներից տեղյակ եք, որ ես վայելում եմ Փաշինյանի հովանավորությունը։ Շատ կուզեի իմանալ, թե ինչ նպատակ եք հետապնդում այդպիսի բամբասանք տարածելով և ո՞վ է դրա աղբյուրը։ Միայն թե չարդարանաք, թե այդ մասին փողոցում ինչ-որ կանայք էին խոսում։ Հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, նորից մատնանշել եք ինձ և անթաքույց հեգնանքով ու քամահրանքով նշել իմ` հաղորդավար լինելը։ Ի՞նչ է, հաղորդավար լինելը անպատվաբե՞ր է, թերարժեք լինելու նշա՞ն է, կրթություն ու գիտելիք չունենալու վկայությու՞ն է, տգիտության ու միաբջիջ լինելու, ինտելեկտի ու ինտելիգենտության պակասի ապացու՞յց է։ Ինչու՞ եք կարծում, թե հաղորդավարը չի կարող կառույց ղեկավարել, թե՞ միայն թեզ պաշտպանածը ունի այդ իրավունքը։ Ինչու՞ է Ձեզ թվում, թե Դուք եք միակ լուրջ մարդը, որին պիտի վստահվի Ձեր իսկ ասած «լուրջ պաշտոնը»։ Ի տարբերություն Ձեզ, ես այլ, տրամագծորեն հակառակ կարծիքի եմ մրցույթի մյուս մասնակիցների մասին։ Նրանց մեջ կան մարդիկ, որ ունեն բոլոր հիմքերն ու տնօրենի պաշտոնին հավակնելու իրավունքը»։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»
Ամենադիտված