Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am
ՀասարակությունՎարդենիսի շրջանի գյուղերից մեկում թաղման արարողությունից հետո սև հումոր է եղել, որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Հանգուցյալի հեռախոսը, որը որդու մոտ է եղել, պատահաբար ընկել է փոսը ու ոչ ոք չի վերցրել։
Մի քանի օր հետո տղան հոր հեռախոսահամարից զանգ է ստացել, գրում է armdaily.am-ը։
Զանգը հանկարծակիի է բերել նրան, ինչի հետևանքով կաթված է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես հետո պարզվել է, տղայի ընկերները քանդել են գերեզմանը և հանել հեռախոսը, իսկ զանգը ուղղակի ընկերների կողմից չար կատակ է եղել։