Մեսսին գերազանցեց «Ռեալ»-ին (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնա»-ն 4:1 հաշվով հաղթել է «Բետիս»-ին:
Հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին: Արգենտինացին գոլերից մեկը խփել է տուգանային հարվածից, որը վերջին 8 տարում 25-րդն էր Մեսսի համար:
31-ամյա ֆուտբոլիստը այս ցուցանիշով շրջանցում է Մադրիդի «Ռեալ»-ը, որի ֆուտբոլիստները վերջին 8 տարում ընդհանուր առմամբ տուգանայինից աչքի են ընկել 24 անգամ: Այս մասին գրում է MisterChip-ը:
Այս տարի Մեսսին մասնակցել է 36 խաղի ու խփել 38 գոլ: