Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը սպասում են երրորդ երեխային
ԱյլRT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում համալրում է սպասվում:
«Առաջիկա մի քանի ամսում հանգիստ եմ լինելու, Աստծուն եմ երախտապարտ: Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական հարթակներում և սոցցանցերում, զգալի քիչ եմ կարդալու ու առավել ևս, քիչ եմ գրելու: Հաճախ պետք է ընտրել ճիշտ առաջնահերթությունները: Նախապես ներողություն եմ խնդրում հետևորդներիցս»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Տիգրան Քոեսայանը և Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն՝ դուստր և որդի։ Սա զույգի երրորդ երեխան է։