Քիմ Քարդաշյանն այլևս չի կարողանում թաքցնել իր մաշկային հիվանդությունը (լուսանկարներ)
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր մաշկային հիվանդությունը: Քարդաշյանի մոտ փսորիազ է: Նա նշում է, որ արդեն խնդիրը թաքցնել հնարավոր չէ:
Քարդաշյանը լուսանկարը հրապարակել է իր Instagram-ի էջում: Նկարում երևում է, թե ինչպես է դեմքի մաշկը գրգռված ու կարմրած:
«Կարծում եմ` ես պետք է սկսեմ բուժել փսորիոզը, քանի որ իմ մաշկը նախկինում այս վիճակում երբևէ չի եղել: Ես այլևս չեմ կարողանում թաքցնել հիվանդությունը»,- գրել է Քարդաշյանը:
Նա իր հետևորդներին հարցրել է, թե նրանց թվում կա՞ն մարդիկ, ովքեր փսորիազի դեմ դեղեր են ընդունել, որոնք են օգնում լուծել մաշկային խնդիրը։