Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մաուգլի տղայի (տեսանյութ)
ВидеоՄոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա «մաուգլի» տղայի, որն ապրել է աղբով լի բնակարանում ու գրեթե երբեք դուրս չի եկել այնտեղից, այս մասին գրում է life.ru-ն։
Հայտնի է, որ երեխան աուտիզմ է ունեցել: Հարևանների խոսքով, փոքրիկը գրեթե երբեք տնից դուրս չի եկել։ Նշվում է նաև, որ նրա մայրը հազվադեպ է այստեղ երևացել, իսկ տատիկը պարբերաբար աղբով լի պարկեր է կուտակել տանը։
Տղայի ծնողներն ամուսնալուծված են եղել, և նա մնացել է մոր ու տատիկի խնամքին։
Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. նա փորձել է արթնացնել տղային, սակայն՝ ապարդյուն։ Տուն ժամանած բժիշկները արձանագրել են 7-ամյա տղայի մահը։