Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում 

Պետք է թացը չորի հետ չխառնել

Արցախ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացրած մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնօրեն Սամվել Խաչատրյանն ասաց, որ ընդունում է նկատողություններն, ու նախարարության կողմից մատնանշված թերությունները արդեն  շտկվել են, սակայն կան թերություններ, օրինակ, շինարարական թերությունները, որոնք շտկելը, տնօրենի խոսքով՝ իր ուժերից վեր են. «Մի մեծ տուն է. թերություններ լինում են՝ շտկում ենք: Բայց, օրինակ, շինարարական թերություններ կան՝ սենյակները, որտեղ 4 հոգանոց սենյակում ապրում են 5 բնակիչ, պետք է վերակառուցվի, այսինքն պետք է գումար տրամադրվի դրա համար»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասնելով, թե ինչ թերությունների և բացթողումների մասին է խոսքը, վերջինս նկատեց, որ մատնանշված որոշ նկատողությունների հետ համաձայն է, որոշների հետ՝ ոչ: «Օրինակ՝ սանրերն ու ատամի խոզանակները սանիտարական նորմերում իրենց տեղում դրված չէին, պետք է գտնվեր սանհանգույցում, գտնվել է բուժքույրի կաբինետում: Նպատակն այն է, որ իրենք ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չունեն: Դա այլ կերպ չի կարող լինել, դա պետք է լինի բուժաշխատողի մոտ, որ առավոտյան նրանց տանի սանհանգույց: Նման հակասող բաներ կան: Գրում են, որ անալիզների տեսակներ կան, որ չենք անցկացրել  բնակիչների հետ, բայց դա վերաբերվում է ոչ թե մեզ, այլ այն պոլիկլինիկային, որտեղ մենք հաշվառման մեջ ենք գտնվում, բայց գրելուց հետո՝ մենք խնդրելով, համոզելով, դրանք էլ ենք արել: Կամ, զսպման միջոցների մասին գրված է խախտում: Հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մոտ, որ ագրեսիա է դրսևորվում, պետք է զսպման միջոցներ իրականացվի՝ մեխանիկական և բժշկական: Ասում են՝ մեզ մոտ չկա կանոնակարգ՝ ոնց պետք է անենք, բայց զսպման միջոցները մենք չենք իրականացնում, եթե տեսնում ենք խնամք ունեցող անձի մոտ խնդիրներ կան, հրավիրում ենք շտապօգնություն, և եթե անհրաժեշտություն է լինում՝ տեղափոխում ենք հոգեբուժական հաստատություն: Մենք սա ասել ենք, իհարկե, սակայն հակասող բաները չի քննարկվել: Դա եղել է միակողմանի, որը մենք պետք է բարձրաձայնենք»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ Առողջապահության նախարարության կողմից հրամաններ կան, որոնք իրենց չեն վերաբերվում:

Խաչատրյանը նաև հայտնեց, որ նամակ է գրել Զարուհի Բաթոյանին և խնդրել Սոցապնախարարության ՊՈԱԿ-ների համար նման հրամանները տեղայնացնել, քննարկել, և դրանք խնամք իրականացնող կազմակերպություններին հարիր լինելու դեպքում միայն ընդունել: Խաչատրյանը նաև առաջարկում է նման թեթև կազմակերպությունների վրա այլ չափորոշիչներ դնել, որ հրամանները հնարավոր լինի կատարել. «Աշխատողը թերություն կունենա, նկատողություն կստանա բայց բաներ կան, որ պետք է թացը չորի հետ չխառնել: Ուսումնասիրություններ պետք է կատարվի մարդկային ձևով: Ակտի մեջ գրել են, որ տակդիրներից որոշները չունեն տեխբնութագիր, բայց այսօր տակդիրների տեխբնութագիրը դրա վրա նշված կաթիլներով է որոշվում, սա նաև տակդիրներ մատակարարող կազմակերպությունն է ասում: Ես մատակարարի պատասխանն ուղարկեցի հանձնաժողովին, սակայն ակտի մեջ նորից գրեցին»,- նկատեց Խաչատրյանը:

Վերջինս ամփոփելով, հայտնեց, որ պատրաստվում է հանդիպել Զարուհի Բաթոյանին և ասել, որ նախարարության հանձնաժողովը ճիշտ չի աշխատում. «Ասելու եմ՝ եթե մեզ  Ձեզ մոտ է սխալ ներկայացրել, վաղն էլ ուրիշի աշխատանքը սխալ կներկայացնի: Թող նա զգուշավոր լինի, որպեսզի մարդկանց անիմաստ տեղը չմեղադրեն»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
Ամենադիտված