00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել ՔԿ-ն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ Մխիթար Հայրապետյանը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիայինՍիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է 21 127 000 դրամ (տեսանյութ) Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Միգուցե կարիերաս ավարտեմ հաջորդ տարի. Ռոնալդու

Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու շրջանակում բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի շարունակական բարելավման, բիզնես նախաձեռնությունների խթանման, օրենսդրական կարգավորումների պարզեցման և մի շարք այլ ուղղություններով, որոնք կդյուրացնեն բիզնես գործունեությունը Հայաստանում և կխթանեն ներդրումների ներգրավումը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության առաջնահերթ խնդիրներից է երկրում նախաձեռնողականության խթանումը, քանի որ խնդիրների լուծման կարելի է հասնել միայն աշխատանքի միջոցով:

Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ Սփյուռքում ոգևորությամբ և հպարտությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, և սփյուռքահայերի շրջանում մեծ ցանկություն ու հետաքրքրություն կա՝ հայրենիք այցելելու, կատարվող գործընթացներին տեղում ծանոթանալու, երկրի զարգացման ծրագրերում ներգրավվելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու առումով: Նա նշել է, որ իր փորձով կարող է ներկայացնել այն դրական փոփոխությունները, որոնց անձամբ է առնչվել, այն է՝ նոր մշակույթի ներդրում բիզնես գործունեության մեջ, գործարարությամբ զբաղվելու համար առկա կարգավորումների էական դյուրացում և այլն: Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նշված բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն ներդրումների ներգրավման տեսանկյունից, և արդեն իսկ կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար:

Վարչապետը և Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը և մասնավորապես, անդրադարձել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագրին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հյուրանոցի կառուցումը՝ նշելով, որ դա իր հետևից շղթայական դրական էֆեկտներ կբերի ոչ միայն Արենիի, այլև շրջակա համայնքների համար՝ կբարելավի բիզնես միջավայրը Վայոց ձորում, կխթանի ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությունը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, ենթակառուցվածքների բարելավմանը: Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, և նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարուց: Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում և աջակցել կառավարությանը բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանում և Արցախում ներդրումներն ու ծրագրերն իրականացնում է «Tufenkian Foundation» հիմնադրամի միջոցով: Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, կրթական հնարավորությունների ստեղծմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սոցիալական արդարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հիմնադրամը լայնածավալ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր է իրականացրել և իրականացնում նաև Արցախում:

Լրահոս
21 Օգոս
Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել ՔԿ-ն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ «Ծռերի» գործով մեղադրյալ Բարսեղյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ) Մխիթար Հայրապետյանը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիայինՍիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է 21 127 000 դրամ (տեսանյութ) Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Միգուցե կարիերաս ավարտեմ հաջորդ տարի. Ռոնալդու«Ռուսթավի 2»-ի հայտնի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքը լքելու մասին (տեսանյութ) Գևորգ Թամամյանը առողջապահության նախարարությունից հեռանալու դիմում չի ներկայացրել ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով Կանադայում արջը հոշոտել է ֆրանսիացի կոմպոզիտորին ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է ԿԽՄԿ-ի ղեկավարինՄակրոնը պաշտպանել է ՌԴ-ին G7 հրավիրելու Թրամփի ձգտումը. CNN Արոնյանը պարտվեցԲնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Խաչատուրյան քույրերը դատարանի կողմից ճանաչվել են իրենց հոր զոհ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն էԴատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր» Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել․ վարչապետ Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալԱստղագուշակ՝ օգոստոսի 21-ի համար Օրվա խորհուրդը Բակո Սահակյանն իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է. «Ժամանակ»Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է. «Հրապարակ»Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է. «Հրապարակ»Սվետլանա Լոբադան հիացրել է երկրպագուներին իր շպագատով (լուսանկար) Օգոստոսի 21-ին երկար ժամանակով գազ չի լինի մի շարք մարզերում 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Քիմ Քարդաշյանն` առանց շպարի (լուսանկարներ)Արայի լեռան ստորոտում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ. ԱԻՆ Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» և «աշխատավարձ» կեղծ արժեքները. Արմեն Դարբինյան Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում. ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ (տեսանյութ) Չլինի վերևից զանգել են, վայ քո անբախտ ջանին մեռնեմ. Սերգեյ Դանիելյան (տեսանյութ)«70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև Վարչապետը չուզեց լսել և ըմբռնել, թե ինչ եմ ասում` լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում. Նազելի Վարդանյան Երևանում 38-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԱմուլսարի հանք դառնալը մերժելով՝ կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը. Արսեն ԽառատյանԱրայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ (տեսանյութ)Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին տեղեկատվության չեն տիրապետում. Ա. Խաչատրյան Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի Թոխմախի Մհերի տղային լրացուցիչ հանք բացելու լիցենզիա են տվել. Սուրեն Սահակյան (տեսանյութ) Ամուսնացել է YouTube-ի ամենահայտնի բլոգերը՝ «PewDiePie»-ն (լուսանկարներ) Այգեհովիտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածույթ
Ամենադիտված
Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amԱդրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) Տավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՄակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)«70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)