Իտալիայի հավաքականը պայմանագիր է կնքել Armani -ի հետ (լուսանկարներ)
СпортԻտալիայի հավաքականը հայտարարել է Armani նորաձևության տան հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին:
Ջորջո Արմանին 2012 և 2016թ-ի օլիմպիական խաղերում Իտալիայի հավաքականի հետ աշխատանքից հետո պայմանագիր է կնքել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Պայմանագրի համաձայն նորաձևության տունը հագուստ կպատրաստի Իտալիայի ֆուտբոլի կանանց, տղամարդկանց և երիտասարդական հավաքականների համար:
Նախկինում Իտալիայի ընտրանին աշխատում էր Dolce and Gabbana-ի հետ:
Ֆուտբոլիստների համար պատրաստվել են կոստյումներ, վերաշապիկներ և վերարկուներ: