Հայտնի է Մոսկվայի բնակարաններից մեկում 12-ամյա հայ տղայի մահվան պատճառը
RussiaՀայտնի է դարձել Մոսկվայի բնակարաններից մեկում անչափահաս հայ տղայի մահվան պատճառը:
Այս առնչությամբ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են հետեւյալը. «Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007թ-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։
Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։
Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել է մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված»: