Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

ՀԱԿ առաջարկը կառավարությանը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի վերաբերյալ

Քաղաքական

Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019թ-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը և երկրում ազատ մասնավոր նախաձեռնության խրախուսման քաղաքականությանը: Կարևորելով այդ բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները և գնահատականը առաջարկվող փաթեթի վերաբերյալ:

Այժմ, սակայն, կանդրադառնանք փաթեթում ներառված և հանրային հնչեղություն ստացած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է, մասնավորապես, էապես բարձրացնել տնտեսության ֆինանսավարկային ոլոր­տում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների մասով սահ­ման­ված պետական տուրքի դրույքաչափերը, ինչն էլ տեղիք տվեց դժգոհությունների և բողոքի ցույցերի: Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտնում է հետևյալ մտահոգությունները.

1. Շուկայի ազատականացման, ազատ տնտեսական մրցակցության խթանման, գործարար միջավայրի բարելավման խնդիրներ Արտարժույթի առուվաճառքի և գրավատների կազմակերպման համար տարեկան վճարների չափերի՝ 60 անգամ, վարկային կազմակերպությունների համար` 6 անգամ ավելացում նախատեսող փոփոխությունների իրականացումը անխուսափելիորեն հանգեցնելու է, մի կողմից, արտարժույթի առուվաճառքով զբաղվող շուրջ 220 անհատական փոխանակման կետերի մեծ մասի փակմանը և այդպիսով աշխատատեղերի կրճատմանը, ինչպես նաև` արժութային շուկայում առանց այդ էլ թուլացված մրցակցության ոչնչացմանը, մյուս կողմից` սպառողական վարկերի բնագավառում արագացված և պարզեցված ծառայություններ մատուցող գրավատների մեծ մասի փակմանը, լուրջ խոչնդոտների վարկային կազմակերպությունների գործունեության համար, և վերջապես` հաճախորդներին մատուցվող ծառայությունների թանկացմանը և վարկային շուկայի կենտրոնացմանը:

Արժութային կարգավորման բնագավառում շուկայի մասնակիցների «ջարդը» իրականացվեց 2005-2007թ.թ.-ին, նպատակ ունենալով ապահովելու հակաշուկայական մեթոդների և վարչական լծակների գործադրմամբ արժութային փոխարժեքների սահմանման ապօրինի գերկենտրոնացումը Կենտրոնական բանկի ձեռքում: Այժմ, փաստորեն, շուկայի մասնակիցների թվի ավելացումը խրախուսելու փոխարեն, ավարտին է հասցվում նախկին ծրագիրը: Անընդունելի են նաև մասնավոր ոլորտում աշխատատեղերի կրճատմանն ուղղված քայլերը, այնինչ կառավարության քաղաքականությունն, ընդհակառակը, պետք է նպատակաուղղվեր երկրում զբաղվածության խնդիրը լուծելուն։

2. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներ Արտարժույթի առուվաճառքի, գրավատնային բիզնեսները և վարկային կազմակերպությունները դասվում են փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառին: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հարված է փոքր և միջին բիզնեսին, և հակոտնյա է ՀՀ կառավարության` վերջերս հաստատված հնգամյա ծրագրի, մասնավորապես 5.8 կետով նախատեսված` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը:

Միևնույն ժամանակ, այսպիսի քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման վարկանիշային ցուցանիշների (Doing business) և «ՓՄՁ քաղաքականության ինդեքսի» վատթարացմանը: Մինչդեռ, մեր համոզմամբ, փոքր և միջին ձեռնարկատիրության, այսպես կոչված «ժողովրդական կապիտալիզմի» զարգացումը պետք է դիտարկել որպես տնտեսական բարեփոխումների հիմնարար ուղղություն` խթանելով ազատ մասնավոր նախաձեռնության մշակույթի հզորացումը և միջին դասի ձևավորումը: Համեմատության համար նշենք միայն, որ, օրինակ, զարգացած երկրներում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը գերազանցում է երկրի զբաղվածների ընդհանուր թվի 50%-ը (Հայաստանում`30%), միաժամանակ այդ երկրներում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում ՀՆԱ 50-55%-ը (Հայաստանում`մոտ 33%):

3. Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության սկզբունքները ստորադասվում են ֆիսկալ նպատակներին, ինչն արտահայտվում է հետևյալ երկու մոտեցումներում ա) Աղճատված է պետական տուրքի բնույթը. պետության կողմից մատուցվող ծառայությունների և գործողությունների համար գանձվող վճարից այն ըստ էության վերածված է տարեկան հարկատեսակի, որն առանձին դեպքերում զգալիորեն ավելին է, քան տնտեսվարողների կողմից վճարվող հարկերի հանրագումարը:

բ) Փոփոխությունների իրականացման ֆինանսական արդյունքների և տնտեսության վրա ազդեցության գնահատականները, դրույքաչափերի համադրելիությունն ու հաշվարկման չափորոշիչները ներկայացնելու փոխարեն, օրենքի նախագծի հեղինակները որպես վճարների կտրուկ ավելացման պատճառաբանություն բերում են որևէ քննադատության չդիմացող հետևյալ երկու հիմնավորումները. ա) որ ֆինանսավարկային ոլոր­տում լիցենզիաների մասով պետական տուրքի դրույքաչափերը երկար ժամանակ չվերանայելու արդյունքում, ներկայումս գործող դրույքաչափերը համարժեք չեն այդ գործունեության տեսակների կարևորությանն ու նշանակությանը, և բ) որ ուղղակի հարկերի նվա­զեցման քաղաքականության արդյունքում ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունները ունենալու են հարկային տնտեսումներ, մինչդեռ վերջին­ներս չեն համարվում ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման քաղաքականության շահա­ռուներ:

Առաջարկում ենք կառավարությանը՝ նախքան վերոնշյալ փոփոխությունների կատարումը, քննարկումներ սկսել ֆինանսավարկային ոլոր­տը ներկայացնող բոլոր ասոցիացիաների և շահագրգիռ այլ մարմինների հետ: Այս մասնավոր օրինակով Կոնգրեսը նաև կոչ է անում ՀՀ կառավարությանը` հրաժարվել նախատեսված, որևէ կերպ չհիմնավորվող, հռչակված տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող այս և նմանօրինակ այլ փոփոխություններից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ)
Ամենադիտված