Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)
VideoՀայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրո 2020-ի ընտրական փուլի հանդիպումներին:
FAF շարժման ներկայացուցիչները հավաքականի վերջին մարզման ավարտին քաջալերել են մեր ընտրանու խաղացողներին:
Երկրպագուները կատարել են ՀՀ պետական օրհներգը, որի ընթացքում նրանց միացել է նաև Յուրա Մովսիսյանը: Այս մասին տեղեկանում ենք FAF-ի ֆեսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Հայաստանի հավաքականը Սարաևոյում ուժերը կչափի Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Տեսանյութերը` FAF/facebook, Sputnik Армения/youtube
Լուսանկարը` FAF/facebook