Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ Ուր է «անհետացել» գրիպը Դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին. անհետ կորածի հարազատ Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am Շահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (տեսանյութ) Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ 

Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Օրեր առաջ դավաճանության սահմանին հասնող դատողություններ են հնչել Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու վերաբերյալ, ինչը պարտավորեցնում է կատարել հետևյալ հստակեցումները:

Անկախության վերականգնումից ի վեր խորացող պետականության ճգնաժամի և դրա մասին վկայող հիշյալ դատողությունների պատճառը պետականության հիմքում դրված՝ այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգն է, քանի որ այն հիմնված է հայկական սուբյեկտությունը բացառող՝ 1921 թ. մարտի 16-ի քեմալաբոլշևիկյան պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության ու ստալինյան սահմանադրության վրա և գործառում է դրանք սպասարկող խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում:

Պատահական չէ, որ այդ հայեցակարգի համակարգաստեղծ բաղադրիչներից մեկը Արցախի կեղծ անկախության կարգավիճակն է՝ նրա կեղծ սուբյեկտացման գործընթացի հետ միասին: Սա Ռուսաստանին հնարավորություն է տալիս պահպանելու իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, իսկ երբ պահը գա՝ Արցախը մանրադրամի նման օգտագործելու Ադրբեջանին, ապա նաև՝ ամբողջ Այսրկովկասին կրկին իր վերահսկողության տակ առնելու համար: Այս ծրագրի ավարտական փուլում Ռուսաստանը նորից Արցախը կհանձնի Ադրբեջանին, քանի որ նա կարիք կունենա վերականգնելու իր վերահսկողությունն ապահովող, սակայն Արցախի դե ֆակտո ազատագրմամբ խարխլված տարածաշրջանային ճարտարապետությունը, ինչպես նաև փոխհատուցելու Ադրբեջանին՝ անկախության զգալի կորստի դիմաց:

Դիտարկվող հայեցակարգից է բխում նաև Արցախի հարցը խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի և Դոնբասի հարցերի շարքում դիտելու մոտեցումը, որն ամբողջությամբ ծառայում է այդ հարցերը Ռուսաստանի կառավարման տիրույթում պահելու նպատակին: Մեր մասով այն իրականում կոչված է բացառելու ոչ միայն Արցախի հարցի, այլև ինքնիշխան հայկական սուբյեկտի կայացման որևէ տարբերակ: Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել է Այսրկովկասի նկատմամբ լիակատար վերահսկողության հասնելու իր ծրագիրը, ինչի համար ձգտում է Արևմուտքին դուրս մղել Արցախի հարցի կարգավորման գործընթացից և այն կառավարել միանձնյա կերպով: Այդ է պատճառը, որ նա փորձում է կազմաքանդել կամ, առնվազն՝ չեզոքացնել Մինսկի խմբի ձևաչափը, ինչի նպատակով նաև խրախուսում է Արցախի սուբյեկտացումը: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի և, առհասարակ՝ միջազգային-իրավական չափանիշները պաշտոնապես ընդունած կողմ, չի կարող ուղիղ ձևով ու բացեիբաց հակառակ դիրք բռնել, ուստի իր ծրագիրն իրականացնում է անուղղակի և միջնորդավորված քայլերով: Որպես պատասխան՝ օրեր առաջ ստացանք այդ ծրագրի դեմ ուղղված Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը, որը, հակառակ իր նկրտումների, ստիպված ստորագրել էր նաև Ռուսաստանը: Արևմուտքի համար առաջանահերթ է չեզոքացնել Այսրկովկասի ռուսականացման ռիսկը, և նա գործում է ըստ այդ առաջնահերթության:

Ուստի Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու բնույթի դատողությունները պետք է կանխել և չեզոքացնել որպես պետականության սպառնալիքներ: Մեր դառը փորձից հիշում ենք, թե ինչ եղավ հետո, երբ, օրինակ, Ռուսաստանին այդպիսի մանդատ տվեցինք 1920 թ. օգոստոսի 10-ի Թիֆլիսի պայմանագրով կամ, երբ մեր ապագան տեսանք Ռուսաստանում:Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության հակահայ իրավաքաղաքական հայեցակարգից և դրանից բխող՝ Արցախի սուբյեկտացման կրեմլանպաստ ու կործանարար մոտեցումներից, որդեգրել ազգային պետության իրավաքաղաքական հայեցակարգ և, ըստ այդմ՝ մշակել ու իրագործել համահայկական ռազմավարություն:

Այդ հայեցակարգը պետք է միտված լինի մեր ազգային առաքելությանը, հիմնված լինի հայրենատիրության նպատակի և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա, ինչպես նաև առաջնորդվի դրանք ճանաչող և ամրագրող միջազգային-իրավական ակտերով: Պետք է ի վերջո և մեկընդմիշտ նկատի ունենալ, որ Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին, իսկ Հայաստանի ապագան Հայաստանում է, և որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված և մասնատված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցով: Մենք ենք տերը մեր երկրի» :

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ Ուր է «անհետացել» գրիպըԴիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին. անհետ կորածի հարազատ Բիլլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.amՇահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (տեսանյութ)Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում»«Հրապարակ». Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան«168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը«Հրապարակ». Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել«Փաստ». Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը«Ժողովուրդ». Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն«Փաստ». Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից«Հրապարակ». Կունենանք եւ ՆԳ նախարար, եւ ոստիկանապետ«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը»«Փաստ». Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա«Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի«Փաստ». Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է «Հրապարակ». Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն էՋհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.amԿիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով Զիդանը վարակվել է կորոնավիրուսով «Աստծո կամոք, կհաջողվի այս կորցրածը վերականգնել, բայց մեկընդմիշտ». ինչպես է Քյոխը հրաժեշտ տալիս զինվորներին (տեսանյութ)Երևանում 39-ամյա վարորդը Nissan X-terra-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Օլգա Բուզովան բաժանվել է հայ ամուսնուց Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված Կիմ Խաչատրյանի եղբորորդին` ԿիմըՆավալնին ցուցադրել է Պուտինի շքեղ պալատը (տեսանյութ)Նշվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իմունիտետ ձեռք բերելու ժամկետըՇրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Հղի Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել է գայթակղիչ լողազգեստով«Դուխով» սեղանի տակ մտնողը. Հայկ Մամիջանյանը` Անդրանիկ Քոչարյանի մասինՌուսաստանում Ադրբեջանից ներկրված վարակված լոլիկի նոր խմբաքանակ են հայտնաբերել Տավուշի մարզը կլինի շուրջ 20 արցախցի ընտանիքի նոր բնակության հասցեն Վրաստանի ԱԳՆ-ն, իջեցնելով ՀՀ արտգործնախարարի այցի մակարդակը, այն ֆորմալ է անվանել. Աշոտյան Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմԴավաճան Նիկոլը «կարմիր» տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին. Գագիկ Համբարյան Կառավարությունը հետպատերզմյան փուլում չի ձեւակերպել իր խնդիրները. Տիգրան Աբրահամյան«Պատասխան են տալու Աննան, Նիկոլն ու իր թիմը». Գեղամ Նազարյան (տեսանյութ) «Շուշին եղել և հավիտյանս մնալու է հայկական». արցախցի պատգամավորը` ՓաշինյանինՄեկնարկեց Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. Աննա Նաղդալյան Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ «արշավի» վերաբերյալ. Արայիկ Հարությունյան
Ամենադիտված