00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Զելենսկին հաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում․ ԷքզիթփոլԶելենսկին մեկնաբանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները․ ՈՒՂԻՂ«Արսենալ»-ը պարտվեց (տեսանյութ)Բենզեմայի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Ռեալ»-ին (տեսանյութ)Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից. նրա արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է Զելենսկին` Ուկրաինայի նախագահ Վարչապետը չգիտի, թե այսօր ինչ տոն է և ֆեյսբուքում շնորհավորել է Հիսուսի ծնունդըՀարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ․ «Փաստինֆո» Երևանում թալանել են Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաներ, որից մեկը պատկանում է պաշտոնյայի Արսեն Թորոսյանն էլեկտրոմոբիլ է փորձարկում (տեսանյութ)

ՀՀ-ում, Արցախում և Ադրբեջանում արմատացած չեն ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները. Սամվել Բաբայանի գրասենյակ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ»-ի նրա մշակումը:

Հայտարարության մեջ ասված է.

«Այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե օրինակ, եթե համարենք, որ տարածաշրջանում Ռուսաստանն է գերակայող, ասենք օրինակ վերցնի Ռուսաստանը։ Սամվել Բաբայանը հակված էր բացատրելու, թե ինչ է ներկայացնում իրենից մանդատային սկզբունքը։ Սա ոչ մի կապ չունի Արցախում ընթացող քաղաքական պրոցեսների հետ, և հատկապես որևէ մեկին, այս դեպքում Ռուսաստանին հաճոյանալուն։

Նա, ով ճանաչում է Սամվել Բաբայանին շատ լավ գիտի, որ նա հաճոյանալով հարցեր չի լուծում, դա է ապացուցում նրա անցած ուղին։ Սամվել Բաբայանը առաջին անգամը չէր, որ խոսում էր այս թեմայով, նա բազմիցս էլ անդրադարձել է մանդատային սկզբունքներին և չի թաքցրել, քանզի երբեք էլ չի վախեցել արտահայտելու իր գաղափարները ՝ չխուսափելով ցանկացած քննադատությունից։ Մենք դեմ ենք այն առաջարկին, որը հիմա դրված է բանակցային սեղանին, մենք դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին։

Ստորև ձեզ ներկայացնում ենք «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգը», որը մշակվել է Սամվել Բաբայանի կողմից դեռևս 2006-2008 թթ, երբ Ռուսաստանը տարածաշրջանում միակ գերակայողը չէր։ Ուշադիր ընթերցելու դեպքում, ցանկացած ոք կհասկանա, որ այս հայեցակարգը չունի խոցելի տեղ, հատկապես տարածքային զիջման առումով, որտեղ Լաչինը և Քելբաջարը բանակցային քննարկումների թեմա չեն կարող լինել։ Սա ուղղակի առաջարկ է, և հույս ունենք, որ այն կարժանանա առողջ քննադատության։ Մենք տալիս ենք մեր առաջարկը՝ ակնկալելով նա այլ քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների առաջարկին։ Եթե կլինեն այլ ավելի հետաքրքիր և լուրջ առաջարկներ մենք ուղղակի կողջունենք։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ

Հարավկովկասյան պետությունների ինտեգրացիան ընդհանուր քաղաքական տարածության մեջ նպաստավոր նախադրյալներ է ստեղծում, տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման առումով: Խնդրի կարգավորման հիմքում, ըստ մեզ, պետք է ընկած լինեն որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկյալ իշխանության կամ որևէ առաջատար երկրի, որի հեղինակությունը ընդունվում է հակամարտող երկրների կողմից, հայ փախստականների և ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցման, Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու և Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները:

Ներկայացնում ենք նաև մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին համաձայնագրի նախագիծը:

Մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին

Կարևորելով պետությունների միջև համակողմանի ու փոխշահավետ համագործակցություն հաստատելու տվյալ միջազգային կազմակերպության դերը, ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերին և հիմնարար սկզբունքներին համապատասխան խաղաղ կարգավորելու իրենց վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը կնքում են բազմակողմ, փակ համաձայնագիր՝ մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղում կառավարման նոր կարգի՝ մանդատային տարածքի ստեղծման մասին, որը ներառում է հետևյալ սկզբունքները.

  • Մինչև կողմերի միջև բացարձակ վստահության համակարգի և ընդհանուր համաձայնության հաստատումը, Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում Միջազգային կազմակերպության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի միջոցով, որը կանցկացվի մանդատային տարածքում ՝ սույն պայմանագրի կնքումից հետո: Ինքնորոշման ժամկետները որոշում է մանդատի կրողը՝ այսինքն` տվյալ միջազգային կազմակերպությունը:
  • Հակամարտության կարգավորման գործընթացում փոխադարձ մշակութային և տնտեսական կապեր հաստատելու, համատեղ գործողությունները, փոխհարաբերությունները համակարգելու նպատակով ստեղծվում են համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի և տվյալ Միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչություններ:
  • Ընդհանուր գործառույթների առնչությամբ յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները Միջազգային կազմակերպությունը և Լեռնային Ղարաբաղը իրականացնում են հետևյալ կարգով.

ա. Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանուր հարցերի կարգավորման իր իրավունքը Լեռնային Ղարաբաղը պատվիրակում է միջազգային տվյալ կազմակերպությանը,

բ. Լեռնային Ղարաբաղն ունի վճռական ձայնի իրավունք տարածաշրջանի պետությունների հետ փոխհարաբերություններին առնչվող այն հարցերում, որոնք շոշափում են իր շահերը:

  • Լեռնային Ղարաբաղին վերապահվում է տնտեսական, առևտրային, կրթական, գիտական, մշակութային, մարզական, մարդասիրական ոլորտներում այլ պետությունների, ինչպես նաև այլ խնդիրներով զբաղվող տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ արտաքին ուղիղ կապերի իրագործման իրավունք լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունների միջոցով: Ղարաբաղի կուսակցությունները և հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն կապեր հաստատելու այլ պետությունների, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ:
  • Լեռնային Ղարաբաղի սահմանները հաստատված են համաձայնագրով և չեն կարող փոխվել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության:
  • Մանդատային տարածքում բնակչության իրավական պաշտպանվածությունն ապահովելու համար կողմերն աջակցում են փախստականների և տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցմանը, որի դեպքում անձը և ծննդավայրը հաստատող փաստաթղթերի՝ ծննդյան վկայական և այլն, առկայությունը պարտադիր է:
  • Ստեղծվում է Փախստականների և տեղահանված անձանց հարցերն ուսումնասիրող դիտարկման խառը խումբ, որի շրջանակներում կողմերը պարտավորվում են պայմաններ ստեղծել նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման համար ՝ առանձին դեպքերում հնարավորություն տալով նրանց՝ կամավորության սկզբունքով փոխանակելու իրենց նախկին բնակարանները: Վերաբնակված քաղաքացիներն օգտվում են նույն իրավունքներից, ինչ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները:
  • Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի, որպես միջազգային կազմակերպության մանդատային տարածքի, սահմանները փոխադարձաբար բաց են անզեն քաղաքացիների ազատ տեղաշարժի համար: Գործնական կապեր վարելիս նրանք ազատվում են մաքսային կամ այլ տուրքերից: Մշտական բնակության իրավունքի տրամադրումը վերապահվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության իրավասությանը:
  • Լեռնային Ղարաբաղի, որպես մանդատային տարածքի, կարգավիճակը ներառում է նաև ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները՝ ըստ համաձայնագրի դրույթների.

ա. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեով ընդունվում է Սահմանադրություն, որը չի հակասում միջազգային կազմակերպության հիմնական օրենսդրական ակտին՝ հենքային պայմանագրին և միջազգային իրավունքին: Սահմանադրությունը պարունակում է նաև սույն համաձայնագրի դրույթները և ունի հոդված. «Լեռնային Ղարաբաղը, որպես մանդատային տարածք, հավաստագրում է իր բոլոր քաղաքացիների համար երաշխիքներ միջազգային նորմերով նախատեսված քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները հարգելու և ապահովելու վերաբերյալ»:

բ. Լեռնային Ղարաբաղն ունի պետական խորհրդանիշներ՝ դրոշ, զինանշան և օրհներգ

գ. Լեռնային Ղարաբաղը իր Սահմանադրությանը համապատասխան, կազմավորում է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ.

դ. Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն ունեն միջազգային կազմակերպության անձնագիր՝ ինքնության քարտ, որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Այդ փաստաթուղթը տրամադրելու իրավունքը վերապահվում է Լեռնային Ղարաբաղի կառավարությանը: Նշված փաստաթուղթն ունեցող քաղաքացիների՝ արտերկրի հետ կապված իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն Միջազգային կազմակերպության և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվելիք առանձին համաձայնագրով.

ե. Լեռնային Ղարաբաղն ազատ տնտեսական գոտի է և իրավունք ունի թողարկելու սեփական դրամանիշներ ու դրոշմանիշներ

զ. Լեռնային Ղարաբաղն ունի Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և այլ երկրների հետ ազատ ու անարգել տրանսպորտային հաղորդակցության ու կապի իրավունք

է. Լեռնային Ղարաբաղն ունի Ազգային Գվարդիա՝ անվտանգության ուժեր, և ոստիկանություն, որոնք կազմավորվում են կամավորության սկզբունքով և ունեն 30 000 թվաքանակից ոչ պակաս անձնակազմ՝ համապատասխան սպառազինությամբ: Այդ ուժերը չեն կարող գործել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ առանց միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության համաձայնության.

ը. Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն հայերենն է: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կարող են օգտագործել նաև այլ լեզուներ տարբեր գործառույթներում

թ. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սահմանված կարգով խրախուսվում ու երաշխավորում են օտարերկյա ընկերությունների և առանձին անձանց կապիտալ ներդրումները:

Երաշխիքների մասին

Համաձայնագիրը ստորագրում են երեք կողմերի լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև Միջազգային կազմակերպության լիազոր ներկայացուցիչը՝ որպես սույն համաձայնագրի իրագործման երաշխավորներ: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հիմնավորումներ «Միջազգային կազմակերպության մանդատի ներքո

Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար գերակա և կողմնորոշիչ են համամարդկային արժեքները, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք հարգումը, քաղաքացիական հասարակության կայացումը:

Շահագրգիռ մյուս կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Հայաստանը և Ադրբեջանը, չունեն իրավաքաղաքական կայուն դաշտ, քաղաքացիական հասարակություն, գործնականորեն ժողովրդավարական արժեքներ դավանող և կիրառող քաղաքացիական հասարակություն՝ տարանջատ և փոխհակակշռող իշխանական ճյուղերով, նրանք տնտեսապես թույլ են՝ ցածր իրավագիտակցությամբ և աղքատ բնակչության դեռ մեծ տեսակարար կշռով:

Այսպիսով, այսպիսի պայմաններում նշված պետությունների իշխանությունները ի զորու չեն դրսևորելու քաղաքական կամք և կրել պատասխանատվություն, սեփական ժողովուրդներին առաջնորդելու համար փոխզիջումների և տևական խաղաղության: Նման իրավիճակում հանդես գալով որպես Միջազգային կազմակերպության մանդատ, Ղարաբաղը կարող է դառնալ տարածաշրջանի առաջընթացի յուրօրինակ խթան: Եվ եթե ԼՂ-ի ժողովուրդն ազատ ինքնորոշմամբ, ժողովրդավարության բոլոր նորմերի պահպանմամբ հավաքական ցանկություն է հայտնում հայցելու տվյալ մանդատը, իսկ Միջազգային կազմակերպությունն էլ ստանձնում է այն, ապա ԼՂ-ի մեջ ներքաշված մյուս կողմերը չեն կարող դրան չհամաձայնել, և առհասարակ կիմաստազրկվի նրանց կամքը հարցնելու խնդիրը: Ինքնըստինքյան կլուծվի նաև նրանց իշխանությունների՝ սեփական ազգային-քաղաքական շահերին չդավաճանելու պատրվակով փոխզիջումների անպատրաստակամության բարդույթը:

Այսպիսի մանդատը բավարար կլինի , որ նրանք հանգիստ թոթափեն այդ պատասխանատվության բեռը: Հատկապես, որ բոլոր կողմերի հենց այդ շահերից է բխում այս մանդատի ներքո առաջարկվող կարգավորման տարբերակը. Էապես կաճեն ԼՂ-ի անվտանգության երաշխիքները: Փոխշահավետ տնտեսական և քաղաքական համագործակցության վերականգնումը կդառնա շատ կարևոր հանգամանք, որը կնպաստի նոր պատերազմների բացառմանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանի և նրա յուրաքանչյուր սուբյեկտի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Մինչև խնդրի վերջնալուծման փուլը կտրուկ մեծացնելով իր դերը՝ տվյալ միջազգային կազմակերպությունը իրեն հնարավորություն կընձեռի անմիջականորեն թափանցելու ԼՂ-ի խոհանոցը, խորապես ըմբռնելու կողմերի մոտեցումների յուրահատկությունները և այս ամենի հաշվառմամբ բազմակողմանի երաշխիքներ տրամադրելու ԼՂ-ի գոտում անվտանգության ու փոխվստահության ամրապնդման, տնտեսական զարգացման ու ինտեգրման համար:

Իսկ ԼՂ-ն, դառնալով հարաբերականորեն ինքնուրույն վարչաքաղաքական միավոր, տվյալ կառույցի օգնությամբ աստիճանաբար կվերացնի պատերազմի հետևանքները, կակտիվացնի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումը առավել լրիվ կիրացնի ու կզարգացնի սեփական տնտեսական ներուժը՝ սերտ շփումներ հաստատելով տարբեր երկրների հետ, կսկսի ընթանալ ժողովրդավարացման, տնտեսական, սոցիալ և իրավական համակարգային բարեփոխումների ճանապարհով: Այս ուղեգծի անշրջելիությունն ու արագությունը դարձյալ կախված կլինեն բացառապես տվյալ կառույցի աջակցության ընդգրկումներից, ինտենսիվությունից:

Հակառակ դեպքում, եթե տվյալ կառույցի կողմից գործուն միջոցներ չձեռնարկվեն ԼՂ-ի վրա մանդատ տարածելու ուղղությամբ, ապա ԼՂ-Ադրբեջան հակամարտությունը կխորանա միայն բերելով նորանոր, առավել մեծաքանակ մարդկային ու նյութական կորուստներ. Տնտեսությունների քայքայումը կհանգեցնի այնպիսի սոցիալ-տնտեսական աղետի, որ այդուհետ այլևս, միջազգային ամենամեծ ցանկության ու ջանքերի դեպքում իսկ, անհնար կլինի ՂՀ-ի գոտում ներքաշված բնակչության մեջ գոնե այժմյան, առանց այն էլ բոլոր առումներով անբավարար կացության վերականգնումը:

  • ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման նպատակով նախատեսված հանրաքվեի անցկացումը պայմանավորված է ՂՀ-ի հետևանքների վերացման անհրաժեշտությամբ.
  • Հիմնավորումները բխում են առաջին կետում շարադրված դրույթներից, ինչպես նաև փոխշփումների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների վարման միջազգային իրավունքի պրակտիկայից:
  • Տվյալ փուլում ԼՂ-ն հավակնում է սահմանափակ ինքնիշխանության , որի հետ կապված.

ա. ԼՂ-ն կամովին հրաժարվում է արտաքին քաղաքական գործառույթներ լրիվ ծավալով իրականացնելու բնականոն ձգտումից՝ դրանք ընդհանուր առմամբ վերապահելով տվյալ կառույցին:

բ. ԼՂ-ի ժողովուրդը 1988 թ. ընտրեց , ազգերի ազատ ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված սկզբունքի հիման վրա, իր ապագան ժողովրդավարական ու օրինական կառուցակարգերով կերտելու և տնօրինելու միակ հնարավոր ուղեգիծը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ Ադրբեջանից 5 օր շուտ, տարբեր երկրների դիտորդների ներկայությամբ, ԼՂ-ում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքում ԼՂՀ-ն դե ֆակտո գոյություն ունի 18 տարի: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում, ցավոք, դեռևս փաստացի ձևավորված չէ փոխվստահության ցանկալի մթնոլորտ, շուրջ 20 տարի շարունակվող բազմաթիվ հակամարտությունները կարգավորված չեն, և բուն տարածաշրջանը տնտեսական ու քաղաքական բոլոր չափանիշներով մնում է մեծ ռիսկային գոտի: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ունենա լիարժեք ձայնի իրավունք՝ տարածաշրջանային քաղաքականության այն հիմնահարցերում, որոնք շոշափում են իր շահերը:

  • Ելնելով մարդու հանրաճանաչ իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման ու հարգման անհրաժեշտությունից՝ ԼՂ-ն պետք է լիիրավ հնարավորություններ ստանա շահագրգիռ պետությունների հետ համագործակցելու նաև հումանիտար ոլորտի բոլոր ճյուղերում: Նպատակը նույնն է ՝ տնտեսական ու իրավաքաղաքական ճգնաժամից առավելագույնս արագ դուրս գալ խաղաղ ու ներդաշնակ զարգացման մայրուղի: Արտաքին ուղիղ կապերի իրագործման մեխանիզմը կարելի է ապահովել համապատասխան երկրներում ԼՂ-ի մշտական ներկայացուցչությունների միջոցով, հատկապես որ արդեն կան նաև դրանց արդյունավետ գործող փաստացի նախադեպերը:
  • ԼՂ սահմանների որոշման սկզբունքները թելադրված են հետևյալ օբյեկտիվ պահանջներով.

ա. Անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ, ինչին համապատասխան՝ ԼՂ ռազմավարանշանակ արևմտյան թիկունքն ապահովող առնվազն 2 շրջանների՝ Քաշաթաղի և Նոր Շահումյանի ՝ Լաչինի և Քելբաջարի, տարածքներն ամբողջովին պետք է ներառվեն ԼՂ վարչատարածքային կազմում

բ. ԼՂ բնակչության բազմաէթնիկության՝ խառնաբնակության, վերականգնում՝ կազմակերպելով ՂՀ-ի հետևանքով հայ փախստականների և ադրբեջանցի ու այլազգի ներքին տեղահանվածների կամավոր վերադարձը նախկին բնակության վայրեր:

Հիշյալ իրավունքներից ամբողջությամբ պիտի օգտվեն ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ից, այլև Ադրբեջանի բազմաթիվ այլ տարածքներից բռնագաղթած և նախկին բնակության երկիրը փոխած հայ փախստականները, ովքեր այժմ գործնականում չեն կարող վերադառնալ Ադրբեջանում իրենց նախկին բնակության վայրերը՝ անվտանգության տարրական երաշխիքների բացառված լինելու պատճառով:

  • Երկու կողմերի փախստականների ու բռնի տեղահանվածների կամավոր վերաբնակությունը թիվ մեկ պայմանն է ՂՀ-ի վերջնական և մնայուն կարգավորման համար: Չլուծելով բնակչության առավել անպաշտպան խավի սոցիալական, քաղաքական իրավունքների խնդիրները և դրանով իսկ գործնականում չապահովելով հակամարտության մեջ ներքաշված ժողովուրդների փոխադարձ հանդուրժողականությունն ու համակեցությունը՝ անհնար է ՂՀ-ն հանել փակուղուց: Անձը հաստատող փաստաթուղթը և ծննդավայրի հստակ նշումը շեշտադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ անձանց վերադարձի գործընթացում հնարավոր վարչաիրավական թյուրիմացություններից և ազգամիջյան նոր բախումներից խուսափելու ցանկությամբ: Խառը հանձնախմբի ստեղծումը հարկավոր է վերոնշյալ խմբերի ներկայացուցիչների վերաբնակեցման բոլոր գործընթացները միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան կազմակերպելու և վերահսկելու համար:

Գործընթացները նշված անձանց համար կկազմակերպվեն և կիրականացվեն հնարավորության սահմաններում առավելագույն լայն ընտրությամբ և կամավորության սկզբունքով.

ա. Բնակարանների փոխանակում

բ. ԼՂ-ի տարածքում ՝ որևէ այլ բնակավայրում բնակարանի հատկացում

Զուգահեռ գործնական լուծում կստանան հակամարտության գոտում անվտանգության կայուն և հուսալի համակարգի ստեղծման ու գործառման, փոխվստահության վերականգնման և ամրապնդման, ապաշրջափակման, վերաինտեգրման ու սոցիալ-քաղաքական համերաշխության ապահովման հիմնախնդիրները:

  • Ազատ տեղաշարժի իրավունքը մեր պարագայում առավել ևս է կարևորվում, քանզի բացելով սահմանները, վերանայելով առևտրային, մաքսային արգելքները, տվյալ կառույցի մանդատի ներքո հնարավորություններ կտրվեն ԼՂ քաղաքացիներին ՝ փոխվստահության և ապագայի հանդեպ զորացող հավատի հենքի վրա ազատորեն զարգացնելու երկրի տնտեսությունը, դրանով իսկ բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, աստիճանաբար հավասարվելու տվյալ կազմակերպության երկրների մակարդակին, վերջնարդյունքում, տնտեսական և քաղաքական փոխառնչությունների խորացման միջոցով ապահովելու բազմակողմանի ինտեգրումը կովկասյան տարածաշրջանում:
  • Բոլոր ենթակետերի դրույթները ձևակերպված են միջազգային իրավունքի ընդունված նորմերին և սկզբունքներին համապատասխան.

ա. Վերոհիշյալ խնդիրների իրականացման համար նախ պարտադիր է, որ ԼՂ օրենսդրությունը, հատկապես մարդու իրավունքների ու ազատությունների մասով, համապատասխանեցվի տվյալ կառույցի օրենքների պահանջներին,

բ.-գ. Քանի որ ԼՂ-ն ընտրելու է ապառազմականացման ուղին, բացելու է սահմանները, անհրաժեշտ է և բավարար, որ ԼՂ-ն այդ սահմաններում, որոնց բնույթը չի հակասելու ՂՀ-ի վերջնական կարգավորման շահերին, ունենա ինքնիշխանություն և իրավունք՝ ազատ, արդար և ուղղակի ընտրություններով կազմավորելու պետական իշխանական կառույցները,

դ. Եթե ԼՂ քաղաքացիներին, այդ թվում՝ վերադարձած նախկին բնակիչներին, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրի որևէ այլ երկիր, այլ խոսքով՝ եթե այդ փաստաթղթում՝ ԼՂ սահմանափակ ինքնիշխանության բերումով՝ թեկուզ ինքնության քարտում, չամրագրվի տվյալ կառույցի մանդատը, և վերջապես, եթե դա շնորհելու իրավունքը չվերապահվի ԼՂ կառավարությանը, ապա ի դերև կհանվի ԼՂ-ն ինքնուրույն միավորի իրավունքով տվյալ կառույցի մանդատի ներքո առնելու ողջ քաղաքական տրամաբանությունը՝ իսպառ վերացնելով ԼՂ-ի առանց այն էլ սահմանափակ ինքնուրույնության տարրերը, և ՂՀ-ն նորից կմտնի փակուղի, կամ նույնիսկ կբորբոքվի նոր բախում:

Քանի որ նաև ընթացիկ փուլում հակամարտ կողմերը դեռ պատրաստ չեն ինքնուրույն, փոխհամաձայնեցմամբ կարգավորելու այս բարդ ու զգայուն հիմնախնդիրը, մնում է միայն, որ տվյալ կառույցի հսկողությամբ, խառը հանձնախումբը վերջնական լուծում տա հետևյալ սկզբունքային հարցերին՝ համաձայնեցնելով ԼՂ իշխանությունների հետ.

– տվյալ դիմողն ընդհանրապես իրավունք ունի մշտական բնակություն հաստատելու ԼՂ տարածքում

– որ բնակավայրում է ապրելու

– երաշխավորել անձը հաստատող փաստաթղթի ձևակերպումը հենց տվյալ՝ և ոչ ուրիշ, հաշվառման հասցեով.

ե. ԼՂ իշխանությունները կարող են ապահովել ազատ տնտեսական գոտում օֆշորային պայմանների ստեղծումը՝ նման ԵՄ-ի որոշ փոքր երկրների՝ մալթայի, Լիխթենշթեյնի, Հարավային Կիպրոսի օրինակին, տնտեսական մենաշնորհների բացառումը, առողջ տնտեսական մրցակցության ծավալումը.

զ. Խուսափելու համար 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ծրագրված և իրագործված՝ հայերի ցեղասպանության նորանոր դրսևորումների իրական սպառնալիքից, առաջնորդվելով Խորհրդային և անկախ Ադրբեջանների խտրական, մշտապես ազգային զտումներով ուղեկցվող և հատկապես հայահալած քաղաքականության հերթական զոհը չդառնալու բնական ինքնապահպան մղումով՝ չկրկնելու համար, օրինակ, ի սկզբանե հայաբնակ, զուտ հայկական տեղանվամբ և իբրև հայության համար որպես Ինքնավար Հանրապետություն ստեղծված, բայց 1918-1989թ.թ. իսպառ հայաթափված Նախիջևանի ճակատագիրը, օգտվելով զինված ինտերվենցիայի պայմաններում անհատական ինքնապաշտպանություն կազմակերպելու միջազգայնորեն ճանաչված իրավունքից, ԼՂ-ն արդեն դե ֆակտո ունի Պաշտպանության կանոնավոր բանակ, ըստ որում ՝ Ադրբեջանի սանձազերծած զինյալ հակամարտության փուլավարտից հետո՝ 1996 թ., ԼՂ տարածքում ԼՂ բնակիչների համար վերացված է պարտադիր զինծառայության մասին օրենքը, ԼՂ-ն պնդում է կանոնավոր բանակային կառույցը պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ բացակայում են հակամարտ կողմերի միջև ցանկալի վստահությունը և ԼՂ բնակչության անվտանգության իրական երաշխիքները: Ինքնապաշտպանության նվազագույն մակարդակի և կայուն խաղաղության ապահովման համար ԼՂ-ն, տվյալ կառույցի թույլտվությամբ և նրա ռազմական փորձագետների վերահսկողությամբ, ստեղծում է Ազգային գվարդիա՝ անվտանգության ուժեր, և ոստիկանություն՝ ունենալով Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության առնվազն ¼-ը: Մյուս կողմից՝ քանի որ Ադրբեջանը, իր իսկ պաշտոնական տվյալներով, ունի ավելի քան 150,000 զինծառայող, ԼՂ-ն իրավունք ունի հավակնելու այդ թվի 1/5 մասին.

է. Մինչև հակամարտության բռնկումը ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ ¾ ավելին, կազմել են հայալեզու տեղաբնիկ հայերը: Արդեն ինքնորոշված ԼՂ-ի ժողովուրդն էլ իր նաև լեզվամշակութային ու հոգևոր վավերացրած՝ 1991 թ.-ի հանրաքվեի արգասիք հանդիսացող Սահմանադրական օրենքում և 2006 թ. ընդունած Սահմանադրության մեջ ամրագրեց ԼՂ-ի տարածքում հայերենի, որպես միակ պետական ու պաշտոնական լեզվի, կարգավիճակը:

Մյուս կողմից՝ ըստ նախագծի հիմնադրույթների, ադրբեջաներենն իբրև պաշտոնական լեզու ունեցող Ադրբեջանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղը հարաբերվելու է ընդհանուր հիմունքներով՝ որպես այլ պետության:

Եզրակացություն

ՀՀ-ի, ԼՂ-ի և Ադրբեջանի թե իշխանությունների, թե ժողովուրդների միջև չեն հաստատվել անհրաժեշտ վստահությունն ու միմյանց ընդառաջ գնալու քաղաքական կամքը: Թե ՀՀ-ում ու ԼՂ-ում, թե Ադրբեջանում դեռևս գոյություն չունի ժողովրդի ազատ ընտրությամբ օրինական իշխանություններ ձևավորելու համակարգ, որոնք կկարողանան, նույն Ժողովրդի առաջ պատասխանատվություն ստանձնած, դիմել անհրաժեշտ փոխզիջումների: Գործող իշխանություններն էլ, ՂՀ-ի կարգավորման ջանքեր գործադրելու փոխարեն, միայն ժամանակ են ձգձգում՝ իշխանական լծակները պահպանելու և ինքնավերարտադրման շահամիտումով:

Երեք երկրներում էլ արմատացած չեն ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները: ԼՂ-ում պահպանվում և տարեցտարի երկարաձգվում է հարկադրյալ ռազմական դրության ռեժիմը, ինչը չի կարող նպաստել ոչ ժողովրդավարության, ոչ էլ տնտեսության զարգացմանը: Ուստի ներկայիս այլընտրանքը միակն է մնում, այն է ՝ ԼՂ տարածքը, միջազգային հանրության և առաջին հերթին միջազգային որևէ կազմակերպության օգնությամբ, դուրս բերել հակամարտ կողմերի գործող իշխանությունների պարտադրած ռազմաքաղաքական դաշտից և հանձնել միջազգային որևէ կառույցի իրավասությանը՝ վերը շարադրված պայմաններով»:

Լրահոս
22 Ապր
Ուկրաինայում կատարվեց այն, ինչ-որ Հայաստանում էր կատարվել Ինչ-որ բան այն չէ. Իզաբելլա ԱբգարյանԶելենսկին խոստովանել է, որ ցանկանում է մի փոքր հանգստանալՍբ. Հարության տոնի օրով Հայաստանում եկեղեցի է փլուզվելՏեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՊորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Տեսանյութ՝ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունից«Տանն էլ քաղաքականությունից պրծում չկա»․ Արարատ Միրզոյանը ընտանեկան լուսանկար է հրապարակելԶելենսկին հաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում․ ԷքզիթփոլԱնչափահասների հերթական ամուսնությունը՝ Իրաքյան Քրդստանում Զելենսկին մեկնաբանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները․ ՈՒՂԻՂ«Արսենալ»-ը պարտվեց (տեսանյութ)Օրվա կադրը․ Քրիստոսի արնաշաղախ արձանը՝ Շրի Լանկայի ահաբեկչությունից հետո (ֆոտո)Առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին. Սիրուշոյի շնորհավորանքն ու ջերմ լուսանկարը` որդու հետԲենզեմայի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Ռեալ»-ին (տեսանյութ)«Խայտառակություն է, երբ ազգիդ վարչապետը չի տարբերում Հայտնությունը Հարությունից»Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից. նրա արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է Զելենսկին` Ուկրաինայի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահինՄոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին․ Irakanum.am Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակությանը Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են. Զոհրաբ ՄնացականյանՇրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի. նրանցից 35-ն օտարերկրացի են Վարչապետը չգիտի, թե այսօր ինչ տոն է և ֆեյսբուքում շնորհավորել է Հիսուսի ծնունդըՀարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ․ «Փաստինֆո» Երևանում թալանել են Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաներ, որից մեկը պատկանում է պաշտոնյայի Արսեն Թորոսյանն էլեկտրոմոբիլ է փորձարկում (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Ֆեմենուհին մերկացել է ընտրատեղամասի առջև, որտեղ քվեարկում էր Զելենսկին (տեսանյութ)Զելենսկին տուգանվել է լրացված քվեաթերթիկը հրապարակավ ցուցադրելու համար Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանը, ՀՀ մարզպետներն ու Հայկ Մարությանն այցելել են Արցախ Հարցման արդյունքներով` երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը Ահաբեկչական հարձակում՝ Քաբուլում (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը` Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Զելենսկին քվեարկելուց հետո ռեփ է կարդացել (տեսանյութ) Իրանում պատժել են հայկական դրոշն այրած ադրբեջանցունՈւկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության առաջին ժամերին մասնակցել է ընտրողների 20 տոկոսըՇրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Նիկոլ Փաշինյանը՝ Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. ՊատարագինԳարեգին Բ-ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվԳարնանային կերպարներ՝ գրասենյակային աշխատանք կատարող աղջիկների համար (լուսանկարներ)Համացանցում հայտնվել է Սուրբ Էնթոնի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութըՇրի Լանկայում որոտացել է ևս մեկ պայթյուն Վահե Գրիգորյանը կրկին կառաջադրվի՞ ՍԴ անդամի պաշտոնի համար․168.am Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին Առաջիկա օրերին տեղումները չեն դադարի Դանակահարվել են հայր ու որդի․ կասկածյալը «Թուրք Էմրեն» էԱրմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվԿան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վերին Լարսի ՌԴ կողմում կուտակվել է 100 բեռնատար Սուրբ Հարության հայրապետական պատարագ (տեսանյութ)
Ամենադիտված
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Փոքրիկ ճշգրտում` Մեռելոցի օրվա հետ կապված․ Էդուարդ ԱղաջանյանԿրակոցներ Երևանում․ կա զոհ և վիրավորԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Նազարբաևի ուշագրավ նամակի տողատակը. նոր անակնկալ ՓաշինյանինԼիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել է Փաշինյանին Քոչարյանը բացեց «երկրորդ ճակատը» Ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության անվտանգության պետի դին
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԱլիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) Ուշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ)
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ Սարգսյանը