Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում
СпортԵվրո -2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մարտի 23-ին Սարաևոյում ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հավաքականի հայտացուցակում փոփոխություններ են տեղի ունեցել:
Դարպասապահ Արսեն Բեգլարյանը չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա վնասվածքի պատճառով, Յուրա Մովսիսյանն էլ ընդգրկված է ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին էլ մերոնք Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Հավաքականի հայտացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: