Ինչ ասել է՝ սուտ է եղել. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Slaq.am-ը գրում է․
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ` շատ բան են լսել, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, ու բոլորը սուտ են եղել:
«Շուտով նոր կառավորության մեկ տարին կլրանա, ամեն ինչ գնալով վատանում է, իսկ վարչապետը նույնիսկ թեթևակի դիտողություններ չունի կառավարությանը: Սցենարը միջինից բարձր էր գրված, որովհետև սա թատրոն եմ համարում՝ մեկ դերասանի: Սցենարիստները մի քանիսն են եղել: Հանկարծակի սկսեց շատ գեղեցիկ և շատ հուզիչ լուրով՝ գիտե՞ք մենք ունենք հաջողություններ այս բնագավառում մարդիկ արդեն իրար կոտորելով… հիփոթեքային բնագավառում աշխուժացում կա»,- անդրադառնալով վարչապետի վերջին ասուլիսին՝ ասաց Եղիազարյանը: