00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բարսելոնա»-ն ու «Յուվենտուս»-ը ցանկանում են ֆուտբոլիստներ փոխանակենՔիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել ՔԿ-ն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ Մխիթար Հայրապետյանը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիայինՍիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է 21 127 000 դրամ (տեսանյութ) Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ

«Թող Շիրխանյանը 2 հարցի պատասխանի. Ի՞նչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը, և որտե՞ղ էր ինքը Հոկտեմբերի 27-ին». Գառնիկ Իսագուլյան

Երեկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ  է հրապարակել՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այդ նամակում տեղ գտած պնդումները 168.am-ին մեկնաբանել է 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2004-2009թթ. ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ներկայումս՝ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

1992թ. հունիս ամսին Ստեփանակերտի հրապարակի և մարզադաշտի՝ Շահումյանից և Մարտակերտից 35000 փախստականներով լցված լինելու, նրանց՝ իր՝ Վահան Շիրխանյանի առաջարկով Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում տեղավորելու, Քոչարյանի մերժման, փախստականներին Հայաստան հետ ուղարկելու, իր Ստեփանակերտ վերադարձի ու Ռ. Քոչարյանին «անասուն» անվանելու մասին:

– Անկեղծ ասած, նամակի՝ հենց այդ, «դու անասուն ես» հատվածին հասնելուց հետո չեմ շարունակել այն կարդալ՝ հասկանալով մի պարզ ճշմարտություն իր կերպարի մարդու մասին, որին ես լավ եմ ճանաչում։ Ես կուզենայի, որ դուք 1990թ. Գերագույն խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանին մի հարց ուղղեիք, որ ճշտեք, թե այդ ժամանակներում ինչ հարց էր քննվում՝ կապված Վահան Շիրխանյանի հետ, ու ինչու Շիրխանյանը չդատվեց։ Խոսքը մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդի թալանի մասին է, որը պետք է վերածեին գումարի ու զենք ձեռք բերեին։ Ես այդ թվերին հիմնականում գործուղված եմ եղել Ղարաբաղ, և հանձնաժողովի շատ նիստեր առանց ինձ են գումարվել։ Հիշում եմ, որ մի նիստի ժամանակ այս առյուծ կտրած Շիրխանյանը, որ իբրև թե Ստեփանակերտում Ռ. Քոչարյանին ասել է՝ «դու անասուն ես», այս ի՞նչ ես անում, ու դրանից հետո առոք-փառոք եկել-հասել է Հայաստան, հետո մուկ կտրած՝ աղերսում էր, որ այդ 1 միլիոն դոլարի ադամանդի թալանի գործը փակվի։ Մարդ, ով պատերազմի տարիներին զենք գնելու անվան տակ թալանում է պահուստային ադամանդը, հիմա հանկարծ այդ մարդն ինչ-որ բաներ է «զառանցում»։

Վահանը երևի չի հասկանում՝ ինչ ասել է 35000 մարդ։ Դա այդ տարիներին Ստեփանակերտ քաղաքի բնակչության թիվն էր, ու այն տեղավորել 10000 մարդ տարողությամբ մարզադաշտում կամ հրապարակում, դժվար է պատկերացնել։ Ես վստահ եմ, որ Շիրխանյանն իր կյանքում շատ քիչ անգամներ է եղել Ղարաբաղում. սուտն էլ պետք է չափ ունենա, իսկ ինքն իրեն նկարագրում է՝ որպես մի մարդու, ով ամեն տեղ եղել ու ամեն ինչ արել է։ Նա իր նշած բնակավայրերում էլ վստահաբար չի եղել։ Շիրխանյանը վախենում էր իր կաբինետից դուրս գալ, ուր մնաց՝ հարյուրավոր անգամներ լիներ այդ բնակավայրերում։ Թող ասի՝ ում հետ է հանդիպել, ինչ հարցեր է քննարկել, ով է ընդհանրապես ճանաչում Շիրխանյանին։

1998թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն 59% դարձնելու և Քոչարյանի՝ ինքն իրեն ՀՀ նախագահ հռչակելու մասին։

– Շիրխանյանը, փաստորեն, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին է մեղադրում ընտրությունները կեղծելու մեջ, այլ Վազգեն Սարգսյանին։ Այսինքն՝ ինքը խոսում է լուսահոգի Վազգեն Սարգսյանի մասին, ու հնարավոր չէ նրան հարցնել՝ Վազգեն, Շիրխանյանն այս ի՞նչ է ասում։

1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանության, որը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը և վերջինիս՝ ըստ Շիրխանյանի, Ռ. Քոչարյանի հետ ունեցած առավել քան լարված հարաբերությունների մասին։

– Ես կուզենայի, որ հիմա մեկ հարցադրում արվեր։ Որտե՞ղ էր Վահան Շիրխանյանը հոկտեմբերի 27-ին։ Որպես նախարար՝ նա պարտավոր էր այդ օրը լինել Վազգեն Սարգսյանի հետ։ Ինչո՞ւ ինքը վարչապետի հետ չէր։ Արդյո՞ք ինքը Կառավարության անդամներից ավելի շուտ չի եկել Ազգային ժողով, հանդիպե՞լ է աստիճանների վրա Նաիրի Բադալյանին, վերջինս Շիրխանյանին փոխանցե՞լ է կարմիր թղթապանակ, ստացե՞լ է նրանից ինչ-որ բան։ Դա ի՞նչ փաստաթուղթ էր, ի՞նչ թղթապանակ էր, և արդյո՞ք հոկտեմբերի 27-ը Շիրխանյանի հետ որևէ կապ չունի։

Որտեղի՞ց հայտնվեց այն հայտնի ցուցակը, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել էր Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանին ուղարկվեց այդ ցուցակը, որը կազմվել էր Շիրխանյանի ձեռամբ և ինքն իրեն վարչապետի պաշտոնում էր տեսնում… Ո՞ւմ փոխարեն… Սերժ Սարգսյանի՞, Վազգե՞ն Սարգսյանի… Նա մինչև այդ ոճրագործությունն արդեն ինքն իրեն վարչապետ էր պատկերացնում, ի՞նչ գիտեր։ Ինչո՞ւ է նա հոկտեմբերի 27-ի օրը Կառավարության անդամներից ավելի շուտ հայտնվում ԱԺ-ի՝ Բաղրամյան պողոտային նայող աստիճանների վրա ու հետո անհետանում։ Հայտնվում է միայն այն ժամանակ, երբ վերոհիշյալ ցուցակն արդեն պետք է փոխանցվեր նախագահ Քոչարյանին։ Ինչո՞ւ նա շենք չմտավ։ Սա ժամանակին պատմել է հենց ինքը՝ Նաիրի Բադալյանը, «Հայոց Աշխարհի» խմբագրությունում, լուսահոգի Իգոր Մուրադյանի ներկայությամբ։

Վ. Շիրխանյանի՝ «Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենն ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը…» հայտարարության մասին։

– «Էս ի՞նչ արինք….»… Այսինքն՝ Վազգեն Սարգսյանն ամեն ինչ անում էր Շիրխանյանի հե՞տ։ Շատ չի՞ իրեն գերագնահատում։ Ուրիշ բաներ էլ կան։ Կան մարդիկ, չէ՞, ովքեր կվկայեն, որ հոկտեմբերի 27-ից առաջ մարդիկ կային, որ ուզում էին հանդիպել վարչապետի հետ ու ինչ-որ հարցեր քննարկել։ Ի՞նչն էր պատճառը, որ ոչ միայն Շիրխանյանը, այլև այդ հայտնի ցուցակում եղած անուններից ևս մեկը խոչընդոտում էին այդ հանդիպմանը։ Չե՞ն ամաչում…

Օր ծերության կեղծ հիվանդ ձևացող մարդը, ով կալանավորված եղած ժամանակ իրեն դնում էր ծանրագույն հիվանդի տեղ, չի ամաչո՞ւմ հիմա։

Ես զարմանում եմ Արմեն ու Արամ Սարգսյանների վրա, որ էս կարգի մարդկանց թույլ են տալիս իրենց հետ ընկերություն անել։ Հարցը ոչ Սերժ Սարգսյանն է, ոչ Ռոբերտ Քոչարյանը, այլ այն, որ կան մարազմատիկ մարդիկ, ովքեր կյանքում ոչինչ չեն արել, իրենց ողջ գործունեությունը եղել է միայն մատնություն, դավաճանություն, խառնակչություն, և պատահական չէ, որ Շիրխանյանի անունը կապվեց Նորք-Մարաշի հայտնի զինված խմբի հետ։

Նա նախկինում էլ զինված խմբեր ունեցել է։ Ես կուզենայի՝ պարզվեր Շիրխանյանի կապը նաև Նաիրի Հունանյանի հետ։ Շիրխանյանն իր ամբողջ կյանքում երազել է այդ երկրի տերը դառնալ, փառք Աստծո, չի հաջողվել։ Կա մի սահման, որից այն կողմ չպիտի անցնես։ Ախր դրանք պատրաստ էին սողալու, շողոքորթելու թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ոտքերի տակ, հիմա ո՞նց են այսպես խոսում։

Վահան Շիրխանյանի հետևյալ հայտարարության մասին՝ «1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին»։

– Ես չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանն այնքան կիջներ, որ Շիրխանյանի նմանիկներին նման ցուցումներ կտար, և այն էլ՝ Կառավարության նիստին։ Վազգենը նման խնդիր չի ունեցել։ Սրանով նա ցածրացնում է Վազգենին, ով իբր թե կարոտ էր նրա խորհուրդներին ու կատարում էր նրա ասածները։ Չի կարելի, և ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրները պարտավոր են արձագանքել այս բաց նամակին։ Վահան Շիրխանյանն այս ազգի առաջ ծառայություններ չունի մատուցած։

1999 թ. սեպտեմբերին Վազգեն Սարգսյանի՝ ամերիկյան գործուղումից զայրացած վերադառնալու մասին, երբ ըստ Շիրխանյանի՝ իրեն հրավիրել է իր մոտ և բառացի ասել հետևյալը. «այս տականքը (Ռ.Ք.) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։

– Ինչ-որ առումով ճիշտ է ասում։ Վազգենն իսկապես ծանր տպավորություններով էր եկել ԱՄՆ-ից։ Եվ հարցն ամենևին էլ Ալբերտ Գորի և Մեղրու հետ կապված պատմությունը չէր, այլ այն ցուցակը, որ Քիսինջերը (Հենրի Քիսինջեր՝ ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ,- 168.am) փոխանցել էր Վազգեն Սարգսյանին։ Խոսքը Հայաստանի պետական ապարատի կոռուպցիոներների մասին է, որի առաջին համարում եղել է հենց Վահան Շիրխանյանը։

Ռոբերտ Քոչարյանի՝ հոկտեմբերի 27-ին ոճրագործների պահանջով ԱԺ գալը 13 ժամով ուշացնելու՝ Վահան Շիրխանյանի վարկածի մասին։

– Այդ ժամերը Վահան Շիրխանյանին են պետք եղել, որ ցուցակ ներկայացնի, որի պայմանը նախագահ Քոչարյանին հետևյալն էր՝ եթե դու ինձ վարչապետ ես նշանակում, Վազգենի թիմն ուրիշի է մեղադրում այս ոճրի մեջ։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ առևտուր իրենց ընկերոջ դիակի վրա։ Ցավոք սրտի, Վազգենը նրան ընկեր էր համարում, որովհետև եթե Վազգենը չլիներ, ինքը վաղուց պետք է նստած լիներ համապատասխան տեղում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս
21 Օգոս
«Բարսելոնա»-ն ու «Յուվենտուս»-ը ցանկանում են ֆուտբոլիստներ փոխանակենՔիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել ՔԿ-ն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ «Ծռերի» գործով մեղադրյալ Բարսեղյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ) Մխիթար Հայրապետյանը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիայինՍիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է 21 127 000 դրամ (տեսանյութ) Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Միգուցե կարիերաս ավարտեմ հաջորդ տարի. Ռոնալդու«Ռուսթավի 2»-ի հայտնի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքը լքելու մասին (տեսանյութ) Գևորգ Թամամյանը առողջապահության նախարարությունից հեռանալու դիմում չի ներկայացրել ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով Կանադայում արջը հոշոտել է ֆրանսիացի կոմպոզիտորին ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է ԿԽՄԿ-ի ղեկավարինՄակրոնը պաշտպանել է ՌԴ-ին G7 հրավիրելու Թրամփի ձգտումը. CNN Արոնյանը պարտվեցԲնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Խաչատուրյան քույրերը դատարանի կողմից ճանաչվել են իրենց հոր զոհ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն էԴատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր» Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել․ վարչապետ Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալԱստղագուշակ՝ օգոստոսի 21-ի համար Օրվա խորհուրդը Բակո Սահակյանն իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է. «Ժամանակ»Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է. «Հրապարակ»Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է. «Հրապարակ»Սվետլանա Լոբադան հիացրել է երկրպագուներին իր շպագատով (լուսանկար) Օգոստոսի 21-ին երկար ժամանակով գազ չի լինի մի շարք մարզերում 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Քիմ Քարդաշյանն` առանց շպարի (լուսանկարներ)Արայի լեռան ստորոտում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ. ԱԻՆ Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» և «աշխատավարձ» կեղծ արժեքները. Արմեն Դարբինյան Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում. ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ (տեսանյութ) Չլինի վերևից զանգել են, վայ քո անբախտ ջանին մեռնեմ. Սերգեյ Դանիելյան (տեսանյութ)«70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև Վարչապետը չուզեց լսել և ըմբռնել, թե ինչ եմ ասում` լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում. Նազելի Վարդանյան Երևանում 38-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԱմուլսարի հանք դառնալը մերժելով՝ կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը. Արսեն ԽառատյանԱրայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ (տեսանյութ)Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին տեղեկատվության չեն տիրապետում. Ա. Խաչատրյան Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի Թոխմախի Մհերի տղային լրացուցիչ հանք բացելու լիցենզիա են տվել. Սուրեն Սահակյան (տեսանյութ) Ամուսնացել է YouTube-ի ամենահայտնի բլոգերը՝ «PewDiePie»-ն (լուսանկարներ)
Ամենադիտված
Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amԱդրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) Տավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՄակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)«70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)