Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է
ՍպորտՄարմնամարզության հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Հենացատկերի վարժությունում Հայաստանի բացարձակ չեմպիոն Արթուր Դավթյանը, հավաքելով 14,849 միավոր, գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ: Դավթյանից առաջ անցան Ուկրաինայի և Կորեայի ներկայացուցիչները:
Ավելի վաղ՝ օղակների վարժության որակավորման փուլում, Վահագն Դավթյանը գրավել է երկրորդ, իսկ Արթուր Թովմասյանը` երրորդ տեղը: Երկուսն էլ դուրս են եկել գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:
Հաջող է մեկնարկել նաև Հարություն Մերդինյանը, որը, նժույգաթափերի վրա զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս է եկել եզրափակիչ փուլ:
Հայաստանի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի գավաթի փուլին մասնակցում է 4 մարզիկով: