Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը չի մասնակցի այսօր Ոսկեպարում տեղի ունեցող բնակիչների հետ Փաշինյանի հանդիպմանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Տավուշի թեմից, նշելով, որ սրբազանը րոպեներ առաջ է իմացել Ոսկեպար Փաշինյանի ժամանման մասին։ Այդուհանդերձ սրբազանը կմասնակցի՞ Տավուշից 4 գյուղերի հանձնման մասին Փաշինյանի այսօրվա հանդիմանը Լիդիա Մանթաշյանն ասաց․ «Մենք չպիտի իր օրակարգով շարվենք»,- կարճ ու չոր արձագանքեց նա։ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև ոսկեպարցիների հետ, նրանք ...
ԼՈՒՐԵՐ.com-ի բացառիկ տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ուղեւորվել է Ոսկեպար` խոստացված եւ ուշացած հանդիպումը հանձնվող գյուղերի բնակիչների հետ ֆորմալ կայացնելու համար։ Ըստ մեր աղբյուրի՝ Ոսկեպարում դիմադրություն է սպասվում, չնայած նման դեպքերում ԱԱԾ-ն նախապես հատուկ օպերներով է օր առաջ այցը նախապատրաստում` վարչապետի համար անախորժ եւ ռիսկային հնարավոր դրվագներից խուսափելու համար։ Կմասնակցի՞ արդյոք այդ հանդիպմանը նաեւ Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնության համահիմնադիր, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը թ...
Այսօր առավոտյան 07:30-ից ընդդիմադիր պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ի մոտ են իրենց մեքենաներով, որպեսզի ուղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային` թույլ չտալու հանկարծ երկրորդ անգամ, որ նորից Սամվելին խոշտանգման ենթարկեն։ Այս որոշմանն հանգեց երեկ կեսգիշերին Սամվել Վարդանյանին տեսակցած իր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ի դեպ լայվի ընթացքում խոր կասկած հայտնեց, թե հավանական է այսօր երկրորդ հարցաքննությունից հետո արդեն մեղադրանք առաջադրվի Սամվելին ու նրան կա...
ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք` Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ...
Արևմուտքի քավորությամբ գունավոր հեղափոխությունների կամ գեղեցիկ բեմադրված ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժերը և լիդերները սովորաբար չարիք են դառնում սեփական երկրի և հանրության համար։ Խոսենք փաստերով։ Ոչ առանց Արևմուտքի աջակցության Մոլդովայում իշխանության եկավ Մայա Սանդուի ղեկավարած քաղաքական ուժը, ԵՄ–ի հետ տնտեսական կապերը խորացնելով՝ տապալեց տնտեսության հիմնական ճյուղը․ գյուղատնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցել, իսկ ԵՄ մտնելու դեպքում, ըստ փորձագետներ...
Տեղեկություններ են ստացվել, որ այս պահի դրությամբ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված 4 պաշտոնատար անձ կա, որից մեկը արդեն պաշտոնանկ արված Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանն է, ով համակարգում էր մարզային եւ երեւանյան ԲԿ-ների և այլ բուժհաստատությունների պետպատվերի բաշխումները։ Բերման են ենթարկվել նաև ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, «Ուիգմոր» ԲԿ տնօրեն Զավեն Քոլոյանը եւ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը։ ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն նաև մասնավոր ԲԿ...