Ավելի լավ է՝ «Հերոսի օր» ունենայինք. ազգագրագետ
ArmeniaԿառավարությունն մարտի 21-ի նիստում հավանության է արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:
Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ. com-ը զրուցել է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ:
Ազգագրագետը նշեց՝
«Եթե տարվա մեջ մի օր է լինելու քաղաքացիների օր, ապա մնացած օրերին ինչպե՞ս է լինելու: Ապրիլ ամսին մենք այլ օրեր էլ ունենք, օրինակ՝ քառօրյա պատերազմը, Եղեռնի հիշատակի օրը: Եթե դա հեղափոխությանն է նվիրված, ապա կարծում եմ պետք է մի քիչ էլ սպասեինք: Շատ ոլորտներ կան, որտեղ պետք է փոփոխություններ անել, նոր համարել հեղափոխությունն ավարտված, հետո օր որոշել: Մենք բավական հերոսներ ունենք, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, բացի դա ապրիլ ամսին զոհվեցին հայ զինվորներ, ավելի լավ է, որ մի հավաքական օր ունենայինք ՝ «Հերոսի օր»: Արժե՞ր այդ ամսում նման օր ունենալ»,- ասաց Պողոսյանը:
Նա հավելեց, որ նման որոշում կայացնելուց առաջ պետք էր սպասել:
Ասպրամ Փարսադանյան