Ծաղրածուները դիմավորեցին Արարատ Միրզոյանին
ՀասարակությունԱյսօր Վարդան Մամիկոնյանի հուշարձանից Լունապարկ ընկած տարածքը շաբաթօրյակի շրջանակներում մաքրում են Ազգային ժողովի պատգամավորները:
Նրանց ուշացումով միացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կարևոր հարցերի շուրջ հարցազրույց տվեց իսկ ավարտելուն պես նրան մի խումբ ծաղրածուներ գոռում-գոչյուն դիմավորեցին, ապա սկսեցին օգնել նրան ծառ տնկել:
Թեև չգիտեր՝ ինչ ծառ է, սակայն խոստացավ պարբերաբար այցելել և տեսնել, թե ինչ վիճակում է այն։ Նրան տնկելու հարցում օգնած ծաղրածուն առաջարկեց ծառի անունը դնել Հզոր Հայաստան, Միրզոյանը դեմ չեղավ։