00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Զելենսկին հաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում․ ԷքզիթփոլԶելենսկին մեկնաբանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները․ ՈՒՂԻՂ«Արսենալ»-ը պարտվեց (տեսանյութ)Բենզեմայի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Ռեալ»-ին (տեսանյութ)Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից. նրա արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է Զելենսկին` Ուկրաինայի նախագահ Վարչապետը չգիտի, թե այսօր ինչ տոն է և ֆեյսբուքում շնորհավորել է Հիսուսի ծնունդըՀարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ․ «Փաստինֆո» Երևանում թալանել են Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաներ, որից մեկը պատկանում է պաշտոնյայի Արսեն Թորոսյանն էլեկտրոմոբիլ է փորձարկում (տեսանյութ)

Լոռու մարզի դատախազությունում բնակարանային գողությունների կանխարգելման հարցով խորհրդակցություն է անցկացվել

Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների պետերի, ճանապարհային ոստիկանության, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է խորհրդակցություն:  Օրակարգում եղել են բնակարանային գողությունների և ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների պլանավորման և իրականացման հարցերը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, մասնակիցներին տեղեկացվել է որ 2018թ. մարզի վարչական տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 88 դեպք, ինչը 34-ով կամ 63%-ով ավելի է 2017թ. համեմատ: Իսկ վարույթներում գտնվող այս բնույթի քրեական գործերով և նյութերով անցնող թվով 107 հանցագործությունների բացահայտումը կազմել է 31,8 %՝ նախորդող տարվա 57,3%-ի դիմաց: 2019թ. արձանագրվել է բնակարանային գողությունների դեպքերի որոշակի նվազում, սակայն  բացահայտման ցուցանիշը շարունակում է մնալ ցածր: 

Մարզի տարածքում 2018թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային (ՃՏ) հանցագործության 83 դեպք՝ նախորդ տարվա 68-ի դիմաց, այսինքն՝ նշված բնույթի հանցագործության դեպքերն աճել են 15-ով կամ 22,1%-ով: 7,1%-ով նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը: 

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը սեփականության դեմ ուղղված, ինչպես նաև ՃՏ հանցագործությունների դեպքերի աճը գնահատելով անթույլատրելի՝ դրանք պայմանավորել է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նա նշել է, որ բնակարանային գողությունների համար նախականխիչ նշանակություն ունեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեսախցիկ­ների տեղադրումը, փողոցների ու շենքերի լուսավորության ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների առկայությունը: Իսկ համայնքների փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ նաև այլ հանցատեսակների դեմ պայքարի, հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով: 

Անդրադառնալով վերջինիս՝ մարզի դատախազը փաստել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի աճը պայմանավորված է ճանապարհապարեկային ծառայության կատարած աշխատանքների ոչ բավարար մակարդակով, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխմամբ և սպասարկմամբ, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, արձագանքման և վարչական պատասխանատվության ենթարկելու ցածր արդյունավետությամբ։ Տեղեկացվել է, որ ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, համաձայն դատախազության որդեգրած մոտեցման, իրականացվում է խիստ պատժողական քաղաքականություն, և նման հանցագործություն կատարած մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով հանցանքի կատարման հանգամանքները, խափանման միջոց կալանավորում ընտրելիս յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում և որպես պատիժ հիմնականում միջնորդվում է ազատազրկում:  

Խորհրդակցության ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ուսումնասիրություններով մարզի վարչական տարածքի քարտեզի վրա նշագրված առանձնացված բնակարանային գողությունների և ՃՏ հանցագործությունների ռիսկային գոտիների վրա։ 

Խիստ կարևորելով անձանց սեփականության և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման և երթևեկության անվտանգության մակարդակն  առավել բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մարզի դատախազը նշել է, որ յուրաքանչյուր դեպքով պետք է վեր հանել հանցանքների կատարմանը նպաստող պատճառները և դրանց վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ իրավաբանական կամ պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու եղանակով։ 

Նշված հանցագործությունների դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարել է առավել թիրախային դարձնել գիշերային ծառայության վերակարգերի ճիշտ տեղաբաշխումը՝ հատկապես առավել ռիսկային թաղամասերում, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, ինչպես նաև ուժեղացնել արտաքին ծառայությունը այն վայրերում, որտեղ առավել հաճախ են արձանագրվում ՃՏ պատահարներ: Իսկ խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ։ 

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրում իրականացնելուց հետո, ըստ գողությունների և ՃԵԿ խախտումների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել տեխնիկական սարքերով համալրման համար համայնքային բյուջեներով ֆինանսական լրացուցիչ միջոցներ նախատեսելու հարցը: Վանաձոր համայնքի ղեկավարը նշել է, որ մարզի դատախազության հետ քննարկումից հետո արդեն իսկ քաղաքի փողոցների բանուկ խաչմերուկներում տեղադրվել են թվով 32 տեսանկարահանող սարքեր: Բացի այդ, ընթացիկ տարում համատիրությունների հետ ակտիվ փոխգործակցության արդյունքում Վանաձոր համայնքի երկու փողոցներում գտնվող բազմաբնակարան շենքերում տեղադրվել են կոդավորված փականներով շուրջ 80-ից ավելի դռներ, և ներկայում համատիրությունների հետ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև կոդավորված փականներով դռների քանակն ավելացնելու ուղղությամբ։ Ըստ քաղաքապետի՝ ընթացիկ տարում համայնքի բյուջեով նախատեսվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամ՝ համայնքի վարչական տարածքում ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ տեղադրելու և  գծանշումներ կատարելու նպատակով, որը բավարար է ամբողջությամբ քաղաքի ողջ տարածքն սպասարկելու համար՝ ավելացնելով, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն։ 

Թումանյան և Սպիտակ համայնքների ներկայացուցիչները ևս նշել են, որ համայնքների բանուկ հատվածներում տեղադրվել են երկուական տեսախցիկներ և ոստիկանության հետ քննարկման առարկա են դարձնելու տեսախցիկների քանակն զգալիորեն ավելացնելու հարցը։ Իսկ Տաշիր համայնքի ղեկավարը հավելել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է համայնքում տեղադրել շուրջ 10 տեսախցիկներ, իսկ բազմաբնակարան շենքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու ուղղությամբ թեև ոչ բավարար, սակայն որոշ քայլեր արվել են, որոնք ավելի կակտիվացվեն: 

Որպես ամփոփում՝ մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մարզի դատախազությունը, հետևողական է լինելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու փաստացի կատարված և ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:

 

Լրահոս
22 Ապր
Ավշարում ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ծյոմ Հակոբյանը Ուկրաինայում կատարվեց այն, ինչ-որ Հայաստանում էր կատարվել Ինչ-որ բան այն չէ. Իզաբելլա ԱբգարյանԶելենսկին խոստովանել է, որ ցանկանում է մի փոքր հանգստանալՍբ. Հարության տոնի օրով Հայաստանում եկեղեցի է փլուզվելՏեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՊորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Տեսանյութ՝ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունից«Տանն էլ քաղաքականությունից պրծում չկա»․ Արարատ Միրզոյանը ընտանեկան լուսանկար է հրապարակելԶելենսկին հաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում․ ԷքզիթփոլԱնչափահասների հերթական ամուսնությունը՝ Իրաքյան Քրդստանում Զելենսկին մեկնաբանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները․ ՈՒՂԻՂ«Արսենալ»-ը պարտվեց (տեսանյութ)Օրվա կադրը․ Քրիստոսի արնաշաղախ արձանը՝ Շրի Լանկայի ահաբեկչությունից հետո (ֆոտո)Առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին. Սիրուշոյի շնորհավորանքն ու ջերմ լուսանկարը` որդու հետԲենզեմայի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Ռեալ»-ին (տեսանյութ)«Խայտառակություն է, երբ ազգիդ վարչապետը չի տարբերում Հայտնությունը Հարությունից»Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից. նրա արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է Զելենսկին` Ուկրաինայի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահինՄոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին․ Irakanum.am Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակությանը Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են. Զոհրաբ ՄնացականյանՇրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի. նրանցից 35-ն օտարերկրացի են Վարչապետը չգիտի, թե այսօր ինչ տոն է և ֆեյսբուքում շնորհավորել է Հիսուսի ծնունդըՀարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ․ «Փաստինֆո» Երևանում թալանել են Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաներ, որից մեկը պատկանում է պաշտոնյայի Արսեն Թորոսյանն էլեկտրոմոբիլ է փորձարկում (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Ֆեմենուհին մերկացել է ընտրատեղամասի առջև, որտեղ քվեարկում էր Զելենսկին (տեսանյութ)Զելենսկին տուգանվել է լրացված քվեաթերթիկը հրապարակավ ցուցադրելու համար Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանը, ՀՀ մարզպետներն ու Հայկ Մարությանն այցելել են Արցախ Հարցման արդյունքներով` երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը Ահաբեկչական հարձակում՝ Քաբուլում (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը` Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Զելենսկին քվեարկելուց հետո ռեփ է կարդացել (տեսանյութ) Իրանում պատժել են հայկական դրոշն այրած ադրբեջանցունՈւկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության առաջին ժամերին մասնակցել է ընտրողների 20 տոկոսըՇրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Նիկոլ Փաշինյանը՝ Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. ՊատարագինԳարեգին Բ-ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվԳարնանային կերպարներ՝ գրասենյակային աշխատանք կատարող աղջիկների համար (լուսանկարներ)Համացանցում հայտնվել է Սուրբ Էնթոնի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութըՇրի Լանկայում որոտացել է ևս մեկ պայթյուն Վահե Գրիգորյանը կրկին կառաջադրվի՞ ՍԴ անդամի պաշտոնի համար․168.am Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին Առաջիկա օրերին տեղումները չեն դադարի Դանակահարվել են հայր ու որդի․ կասկածյալը «Թուրք Էմրեն» էԱրմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ
Ամենադիտված
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Փոքրիկ ճշգրտում` Մեռելոցի օրվա հետ կապված․ Էդուարդ ԱղաջանյանԿրակոցներ Երևանում․ կա զոհ և վիրավորԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Նազարբաևի ուշագրավ նամակի տողատակը. նոր անակնկալ ՓաշինյանինԼիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել է Փաշինյանին Քոչարյանը բացեց «երկրորդ ճակատը» Ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության անվտանգության պետի դին
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԱլիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) Ուշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ)
«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըՔաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ Սարգսյանը