Նատալիա Օրեյրոն դիմել է Պուտինին՝ խնդրելով Ռուսաստանի անձնագիր (տեսանյութ)
ВидеоԵրգչուհի Նատալիա Օրեյրոն «Երեկոյան Ուրգանթ» հաղորդման ժամանակ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Ռուսաստանի անձնագիր:
Ինչպես հաղորդում է «Լենտա» պարբերականը, այս մասին տեղեկացնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:
Օրեյրոն ասել է, որ Ռուսաստանում եղել է ավելի քան 15 անգամ, եւ այդ պատճառով ինքն իրեն արժանի է համարում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Նա նաեւ խոստացել է, որ նույնիսկ շատ ավելի «ռուս» կլինի, քան ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով 2013 թվականին ստացել է ռուսական անձնագիր: